«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը

© Sputnik / Асатур ЕсаянцКим Кардашян
Ким Кардашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Քարդաշյան ընտանիքը կրկին հուզել է հանրությանը, այս անգամ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան առթիվ նրան հարգանքի տուրք մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Daily Mail-ը գրում է, որ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրերը՝ Քորթնին և Քլոյեն և նրանց կրտսեր եղբայրը` Ռոբը, հարգանքի տուրք են մատուցել իրենց հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

© Instagram / @ khloekardashianՌոբերտ Քարդաշյանը ընտանիքի հետ
«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քարդաշյանը ընտանիքի հետ

«Ծնունդդ շնորհավոր, պապ։ Անսահման կարոտում եմ քեզ։ Հուսով եմ, ուր էլ լինես, կտեսնես այս ամենը»,-Instagram-ի իր էջում հոր հետ լուսանկարին կից գրել է Քիմը։

© Photo : Instagram / @kimkardashianՔիմ Քարդաշյանն ու հայրը
«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանն ու հայրը

Նրա ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, հոր ծննդյան օրվա առիթով նույնպես լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում մանկահասակ Քիմը և Քորթնին համբուրում են հորը։

«Շնորհավոր ծնունդդ հայրիկ»,- լուսանկարին կից գրել է Քորթնին։

© Photo : Instagram / @kourtneykardashianՔորթնին և հայրը
«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը - Sputnik Արմենիա
Քորթնին և հայրը

Իրենց հանգուցյալ հորը շնորհավորել են նաև Քլոյեն և Ռոբը, որը Twitter-ում հոր հետ լուսանկար է հրապարակել։

© Photo : Twitter / ROBERT KARDASHIANՌոբ Քարդաշյանն ու հայրը
«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը - Sputnik Արմենիա
Ռոբ Քարդաշյանն ու հայրը

Նշենք, որ Ռոբերտ Քարդաշյանը  ծնվել է 1944 փետրվարի 22-ին։ Նա ամերիկահայ փաստաբան էր, որը հայտնի էր դարձել ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала