Հայ–իրանական սահմանը կփակվի. պատճառը կորոնավիրուսի ներթափանցման վտանգն է

© Sputnik / Aram NersesyanСвободная экономическая зона г. Мегри
Свободная экономическая зона г. Мегри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը և Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը մեր երկիր։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը facebook-ի իր էջում գրել է, որ կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

В РУДН из-за свиного гриппа введен недельный карантин - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի պատճառով կսահմանափակեն iPhone–ի մատակարարումն ամբողջ աշխարհով

«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին»,–գրել է նա։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

«Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարներն ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից»,–գրել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է նաև, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա ,քանի որ նման գործողությունները վնասակար են։

Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն արդեն փակել են Իրանի հետ սահմանը՝ Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով տարածման պատճառով։
Վերջին տվյալների համաձայն ՝ Իրանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք։ Զոհերի թիվը հասել է 8-ի։

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23 – ից ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը: Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Իրան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала