00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են էստոնացիները քվեարկում ու անվճար երթևեկում Տալլինում

© Photo : Tommi SelanderТаллинн, Эстония
Таллинн, Эстония - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Երբ Սովետը փլուզվեց, մենք` հայաստանցիներս, գրեթե իսպառ կորցրինք կապը տասնամյակներ շարունակ նույն խորհրդային ընտանիքում եղած որոշ հանրապետությունների հետ: Դրանցից մեկը Էստոնիան է:
Էրնեկ էստոնացիներին՝ քվեարկում են 98 երկրներում, Տալլինում անվճար են երթևեկում

Քանզի այսօր՝ փետրվարի 24-ին, էստոնացիները նշում են անկախության տարեդարձը, թույլ տվեք մի երկու հետաքրքրական փաստ ներկայացնել այդ հանրապետության մասին։ Դպրոցից սկսեմ։

Դեռ իննսունականներին Էստոնիայի բոլոր դպրոցները  միացվել էին ինտերնետին, հիմա այնտեղ արդեն տարրական դպրոցում սկսում են ծրագրավորում անցնել: Ուսուցիչները դասարան չեն մտնում ավանդական դասամատյաններով, ինչպես մեզ մոտ է: Այն էլեկտրոնային է, այսինքն` ուսուցչի սեղանին համակարգիչ կա, և դասամատյանը հենց դա է: Սա հաստատ մեր երեխաներին դուր չի գա, եթե ես լինեի դպրոցում, ինձ էլ դուր չէր գա, որովհետև այդ էլեկտրոնային դասամատյանում ամեն ինչ արձանագրվում է։

Глава Sputnik Эстония Елена Черышева, исполнительный директор МИА Россия сегодня Кирилл Вышинский и председатель комитета Государственной Думы РФ по международным делам Леонид Слуцкий во время пресс-конференции в Страсбурге - Sputnik Արմենիա
Կատարյալ անօրինականություն. եվրոպացիներին պատմել են Sputnik Էստոնիայի մասին

Էլ չես կարող դասից փախչել, գնալ կինո «Պիոներ» կամ պոնչիկանոց, ինչպես մենք էինք անում ժամանակին, չես կարող վատ գնահատականդ ծնողներիցդ թաքցնել, ինչպես մենք էինք անում ժամանակին, որովհետեւ բոլոր ծնողները տանը նստած իրենց համակարգչի միջոցով շատ հանգիստ կարող են հետևել այդ էլեկտրոնային դասամատյանին ու տեսնել՝ իրենց երեխան դասի եկել է, թե չի եկել, հինգ է ստացել, թե երկուս, դասատուն նրա վարքից բողոքում է, թե ոչ: Ճիշտ է, դուք հնարավորություն ունեք հետևելու միայն ու միայն ձեր երեխայի առաջադիմությանը, նրա համադասարանցիների տվյալները ձեզ մատչելի չեն:

Դպրոցից սկսեցի, որովհետև էստոնացիները, որոնք ճիշտ մեզ նման ո՛չ նավթ, ո՛չ գազ, ո՛չ էլ շատ էական այլ բնական պաշարներ չունեն, միանգամից հասկացան՝ նման պայմաններում զարգացման միակ ճանապարհը կրթությունն ու նորագույն տեխնոլոգիաներն են: Հիմա նրանք կրթությանը հատկացնում են իրենց համախառն ներքին արդյունքի վեց տոկոսը: Նկատեք՝ ոչ թե տարեկան բյուջեի, այլ ներքին համախառն արդյունքի վեց տոկոսը. դա հսկայական թիվ է:

Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

Դեռ մոտ 20 տարի առաջ էստոնացիները սկսեցին ստանալ էլեկտրոնային անձնագրեր: Էստոնիայի քաղաքացին իր այդ էլեկտրոնային անձնագրով կարող է քվեարկել տանը, բազմոցին նստած՝ առանց ընտրատեղամաս ներկայանալու: Նստեք համակարգչի դիմաց ու քանի անգամ ուզում եք քվեարկեք, ում օգտին ուզում եք, քվեարկեք, փոխեք ձեր որոշումը և այլ թեկնածուի օգտին քվեարկեք, դա բացարձակ որևէ նշանակություն չունի, որովհետև հենց սկսվեց քվեարկության օրը՝ գիշերվա զրո զրոյին էլեկտրոնային քվեարկությունը փակվում է, և հաշվի է առնվում միայն ձեր վերջին քվեարկությունը:

Եթե որևէ մեկը հույս ունի, որ հետո կարող է գնալ ընտրատեղամաս ու երկրորդ անգամ քվեարկել, սխալվում է: Այո, կարող եք գնալ ընտրատեղամաս, բայց հենց որ այնտեղ քվեարկեցիք, ձեր էլեկտրոնային քվեարկությունն անմիջապես զրոյացվում է:  Գիտե՞ք՝  ինչով սա լավ կլիներ  հայաստանցիների համար. կարող էիք քվեարկել աշխարհի ցանկացած ծայրից։ Այնինչ հիմա տասնյակ, միգուցե հարյուր հազարավոր հայաստանցիներ, որոնք ապրում ու աշխատում են արտերկրում, այդ հնարավորությունից զրկված են: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ էստոնիայի քաղաքացիները քվեարկել էին 98 երկրից:

Լիբերլանդ՝ ինքնահռչակ պետություն Եվրոպայի կենտրոնում

Գիտե՞ք արդյոք, որ Տալլինում հասարակական տրանսպորտն ընդհանրապես անվճար է: Իհարկե, հույս չունենաք, որ դուք էլ այնտեղ անվճար կերթևեկեք. զբոսաշրջիկների համար թանկ է՝ մի տոմսը մոտ 800 դրամ, իսկ տալլինցիների համար` անվճար: Այս փորձը՝ անվճար տրանսպորտը, նաև էլեկտրոնային անձնագրերի գաղափարը հիմա ողջ Եվրոպան է ուսումնասիրում: 

Եվ վերջում մի բան էլ ասեմ՝ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե Էստոնիայում ամեն ինչ իդեալական է: Նրանք էլ հազար ու մի պրոբլեմ ունեն: Ու նաև երբ ասում ենք, թե այնտեղ դեռ 90-ականներին բոլոր դպրոցները համացանցին էին միացված, երբեք չպիտի մոռանանք, որ մենք էլ 90-ականներին պատերազմում էինք:

Լրահոս
0