Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «ՀԴՄ սարքերի համակցումը ՊԵԿ համակարգին ծախսատար է ու ժամանակատար»

© Sputnik / Aram NersesyanСамсон Григорян
Самсон Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայտարարությանը, որն առնչվում է ՀԴՄ–ներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը։

 

Գրիգորյան. «ՀԴՄ սարքերի համակցումը ՊԵԿ համակարգին ծախսատար է ու ժամանակատար»

Գործարար Սամսոն Գրիգորյանի կարծիքով` պետությունն ինչ–որ կերպ պետք է վերահսկի բիզնեսի շրջանառությունը, ինչի միակ միջոցը ՀԴՄ սարքերի կիրառումն է։

«Չեմ կարծում, որ կարող են լինել ռիսկեր. առավելագույնը` կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ ՀԴՄ սարքերը համակցված չլինեն ՊԵԿ–ի հետ, բայց դա էլ չբացահայտվող երևույթ չէ։ Իհարկե, կան մարդիկ, որոնք աշխատում են առանց տվյալ սարքերի. անհնար է, որ նման բան չլինի, սակայն չեմ կարծում, որ նրանց տոկոսը մեծ է, որովհետև ՊԵԿ–ը կարողանում է շատ արագ նման գործարարներին բացահայտել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց գործարարը։ 

Контрольно-кассовая машина в пункте упаковки багажа - Sputnik Արմենիա
Զգուշացում. ՀԴՄ-ների անսարքության համար ՊԵԿ-ը պատասխանատվություն չի կրում

ՊԵԿ–ը հայտարարություն էր տարածել, նշելով` քանի որ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ՀԴՄ սարքերի ծրագրային ապահովման ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովվում էր ՀՀ ՊԵԿ-ի կողմից: ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում այժմ սարքերի անխափան աշխատանքի, ծրագրային ապահովման համապատասխանության համար պատասխանատու է տվյալ սարքը վաճառող կազմակերպությունը:

Սամսոն Գրիգորյանի տեղեկացմամբ` բացահայտումները լինում են հատկապես այն ժամանակ, երբ գործարարներն արդեն ապահովում են առևտրի որոշակի շրջանառություն։ Ըստ նրա` ՀԴՄ–ները պետք է հարմարեցվեն ՀՀ օրենսդրությանը, ՊԵԿ–ի պահանջներին։ Առաջ այդ սարքերի ներկրմամբ զբաղվում էր միայն ՊՈԱԿ–ը, ինչի դեմ գործարարները պայքարել են տարիներ շարունակ, և հիմա արդեն դրանք կարող են ներկրել բոլորը։ 

Վարչապետը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է նկարահանել ՀԴՄ չտվողներին և ուղարկել ՊԵԿ

Խնդիրն այստեղ, ըստ Գրիգորյանի, այդ սարքերի համակցելն է ՊԵԿ համակարգին, ինչը ծախսատար ու ժամանակատար գործընթաց է։

Իսկ ինչ վերաբերում է ԱՏԳ կոդերին, ապա գործարարը նշում է, որ ըստ օրենքի, ԱՏԳ կոդերը պետք է տպվեն նախորդ տարում 58,3 մլն շրջանառությունն անցած տնտեսվարողները, ինչը, սակայն, նրանց մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում: Այդ պահանջն իրականացնելու համար մանր ու միջին բիզնեսը պետք է շատ ծախսեր կատարի, մեծ բեռ կդառնա նրանց համար։ Գրիգորյանի կարծիքով՝ լավ կլինի, որ կառավարությունը նախաձեռնի օրենսդրական փոփոխություն և այդ ճանապարհով լուծի խնդիրը։ 

ՀԴՄ–ների դեֆիցիտը շարունակվում է. ՊԵԿ–ը չգիտի, թե երբ կլուծվի խնդիրը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала