Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչու որոշվեց ՍԴ հարցը լուծել հանրաքվեով. Բադալյանը` առաջիկա ընտրությունների մասին

© Sputnik / Aram NersesyanАрмен Бадалян
Армен Бадалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրաքվեի քարոզարշավին, դրամահավաքի գործընթացին ու երկու շտաբների ռազմավարության առանձնահատկություններին։
Արմեն Բադալյան. «Եթե գործող իշխանությունը ցանկանա ձերբակալել Սերժ Սարգսյանին` կանի դա»

Արմեն Բադալյանի կարծիքով` ՍԴ դատավորների ճակատագիրը մինչև ժողովրդի դատին հանձնելը, պետք է պատգամավորները դիմեին ՍԴ, որպեսզի պարզեին` իրավունք ունեին արդյոք հարցը դնել հանրաքվեի, թե ոչ։

Пресс-конференция Сурена Папикяна в штабе  “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետ Փաշինյանն արձակուրդ կվերցնի հանրաքվեի քարոզարշավի օրերին. նախարար

«Բազմաթիվ իրավաբաններ նշում են, որ տվյալ հանրաքվեն խախտում է շատ օրենքներ ու Սահմանադրության կետեր։ Այս հարցում «Այո»–ի և «Ոչ»–ի կարծիքները տարբեր են, սակայն եթե կա որոշակի կասկած, ուրեմն դա իր ազդեցությունը անպայման կունենա»,– ասաց նա։ 

Բադալյանի դիտարկմամբ` հանրաքվեով հարց լուծելու տարբերակը ոչ թե պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելն է, այլ պարզապես կա գիտակցում, որ ապագայում կարող են լինել արտահերթ ընտրություններ, որից հետո կձևավորվի նոր կառավարություն, կլինեն նոր դատախազ և ՀՔԾ ղեկավար, իսկ Աժ–ում կարող են սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած անձանց մեղադրել ու դատել։ Դրա համար էլ, ըստ քաղտեխնոլոգի, պատասխանատվությունը հանձնեցին ժողովրդին։

Գերածախս չի լինի. Պապիկյանն ասաց` ինչքան գումար է հավաքվել «Այո»–ի դրամահավաք-երեկոյին

«Դրամահավաքի գործընթացը նորմալ երևույթ է, սակայն մեծ գումար հավաքելն ու աջակցություն ունենալը տարբեր բաներ են։ Կարող է քաղաքական ուժն աջակցություն չունենալ, բայց կամավոր կամ պարտադիր հիմունքներով հնարավոր է բավականին շատ գումար հավաքվի։ Դա կախված է նրանից, թե իշխանությունն ինչպես կօգտագործի վարչական ռեսուրսը»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Նույնն է, որ «Մերսեդես» վարես «Մոսկվիչի» անվադողերով․ Փաշինյանը` ՍԴ ճգնաժամի մասին

Բադալյանը համոզված է, որ վարչապետի համար ճակատագրական հարցերում իշխող ուժն անում է այն, ինչը ստիպում են, ինչը նպատակահարմար է Փաշինյանին։ Առանձին խմբավորումներ, իհարկե, կան, կլինեն նաև տարաձայնություններ մանր–մունր հարցերում, ինչը բնական է, սակայն կենսական հարցերում իշխող ուժը մեկ մարդու պես միակամ է։ Այդ առումով իշխող ուժն, ըստ քաղտեխնոլոգի, գտնվում է վարչապետի տոտալ վերահսկողության ներքո, ու եթե չենթարկվեն, Փաշինյանը նույն ռեպրեսիվ մեխանիզմները կկիրառի նրանց դեմ։

Լրահոս
0