Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մկրտչյան. «Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, հետո ռեանիմոբիլով տեղափոխվել հիվանդանոց»

© Sputnik / Asatur YesayantsАрсен Мкртчян
Арсен Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին։
Մկրտչյան. «Մանվել Գրիգորյանին այս վիճակին հասցրել են դիտավորյալ կերպով»

Ուրբաթ երեկոյան Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից դուրս է գրվել, բայց հետո կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Բժիշկները դուրս գրելիս նրանից ստորագրություն են վերցրել, որ դուրս է գրվում իր պատասխանատվության տակ։ Եվ բժիշկների մտահոգությունը, որ նրա առողջական վիճակը կարող է վատանալ, իրականություն է դարձել։ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, և նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ցավերն այնքան սուր են եղել, որ մի կերպ են իրավիճակը փրկել»,– ասաց փաստաբանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանը որոշել տուն գնալ, Մկրտչյանը պատասխանեց` Հայաստանում բուժումն արդյունք չի տալիս և հետագայում էլ չի տալու։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը Ֆրանսիա չի մեկնի. դատարանը որոշում կայացրեց

«Պարբերաբար վատացումները, որոնք պայմանավորված են հիվանդությունների ծանրությամբ, կան, եղել են և դեռ կլինեն։ Խոսքն այնպիսի հիվանդությունների մասին է, որոնց պարագայում Մանվել Գրիգորյանը բուժումը ստացել է արտերկրում, սակայն բուժման գործընթացը կասեցվել է ապօրինի կալանավորման պատճառով, տևական խոշտանգման միջոցով։ Որպեսզի մեր պաշտպանյալը բուժումը շարունակի արտասահմանյան այն կլինիկայում, որտեղ վիրահատվել է, անհրաժեշտ է, որ նրա նկատմամբ խոշտանգումը դադարի»,– նշեց փաստաբանը։

Այն պահին, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորում էին, կալանքի միջնորդություն ներկայացնող քննիչը, հսկող դատախազը, սանկցիա տվող դատավորն, ըստ փաստաբանի, շատ լավ գիտեին, որ Մանվել Գրիգորյանն ուներ արտերկրում բուժվելու անհետաձգելի կարիք, գիտակցում էին, որ հետևանքները վրա են հասնելու, հետևաբար նրան դիտավորյալ բերեցին այս վիճակին։

Ըստ Մկրտչյանի` իր պաշտպանյալի հանդեպ իրականացվել է հանցագործություն, ինչի արդյունքներն այսօր տեսանելի են։

«Հիմա անգամ ազատության մեջ գտնվելով, Հայաստանի լավագույն կլինիկայում բուժում ստանալով` չի հաջողվում մեր պաշտպանյալի վիճակը բարելավել»,– ասաց փաստաբանը։

Арман Татоян  - Sputnik Արմենիա
«Վերջին շրջանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել». Թաթոյան

Մկրտչյանի խոսքով` դատավարության հետ կապված ցանկացած այլ անձի դեպքում ակնհայտ է, որ եթե ամբաստանյալն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքը կրելու հետ և խոչընդոտ են հանդիսանում ազատազրկման հետ կապված պատիժը կրելուն, հետևաբար նա վարույթ իրականացվող մարմնից խուսափելու որևէ նպատակ կամ ցանկություն չի կարող ունենալ, որովհետև նույնիսկ ամենաանցանկալի դատական ակտը կայացնելու դեպքում Մանվել Գրիգորյանին չի սպառնում, որ նա ազատազրկման ձևով կրելու է պատիժ։ Ըստ Մկրտչյանի` իրենք չեն կարողանում առաջին հայացքից այս պարզ ճշմարտությունը բացատրել դատախազին, դատավորին, որովհետև նրանք գիտեն, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված կարող է լինել առանձնակի ուրիշ հատուկ հանձնարարություն։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Մանվել Գրիգորյանի կինն ամուսնու առողջական վիճակի համար մեղադրում է դատախազությանը

Լրահոս
0