Տոնոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման գործընթացը

© Photo : official site of the MoD of RAГенеральный секретарь ОДКБ Станислав Зась на встрече с министром обороны Армении (27 февраля 2020). Еревaн
Генеральный секретарь ОДКБ Станислав Зась на встрече с министром обороны Армении (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

© Photo : official site of the MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
Տոնոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման գործընթացը - Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը:

ՀԱՊԿ–ի նոր գլխավոր քարտուղարը Հայաստան կգա

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին:

Լրահոս
0