00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այո» տարբերանշանի ստեղծողները տեղյակ են եղել հնի գոյության մասին. հայտարարություն

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн
Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընկերությունը համարում է, որ 1991 թվականի նկարն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատվելու կոչի և «Այո»-ի ոգին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. «Գարուն» մարքեթինգային կազմակերպությունը հայտարարում է, որ տեղյակ են եղել 1991 թվականի «Երեկոյան Երևան» պաստառի գոյության մասին։

Ընկերությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման (poster) գաղափարը ոգեշնչման աղբյուր է եղել իրենց համար։

«Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին` պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի նկարն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի և, իհարկե, «Այո»-ի ոգին»,–ասված է հայտարարության մեջ։

Նրանք տեղին են համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո» արշավի տարբերանշանի։ «Նշենք, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարունը» որևէ մեկի հեղինակային իրավունքը չի խախտել»,–ասված է հայտարարության մեջ։

 Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին

Նշելով, որ հեղինակային իրավունք չեն խախտել`ընկերությունը, այնուամենայնիվ, համաձայնել է «Այո»–ի շտաբի որոշման հետ։ «Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նարոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո» շտաբի որոշմանը։ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած տարբերանշանը կշարունակի մնալ «Այո» արշավի խորհրդանիշը և կծառայի իր նպատակին»,–ասված է հայտարարության մեջ։

«Լայֆհաք». ինչպես ստեղծել 3 միլիոն դրամանոց «Այո՛» տարբերանշան

Նշենք, որ փետրվարի 25–ին ներկայացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, որը, պարզվեց` նոր չէ։ Սոցցանցերում հայտնվեց 1991թ–ին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված մի նկար, որում երևացող «Այո»–ն ոչնչով չի տարբերվում երեկ ներկայացված տարբերանշանից։

Пресс-конференция Сурена Папикяна в штабе  “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գերածախս չի լինի. Պապիկյանն ասաց` ինչքան գումար է հավաքվել «Այո»–ի դրամահավաք-երեկոյին

Sputnik Արմենիային հաջողվեց գտնել «Երեկոյան Երևանի» այն օրերի խմբագրին, որն էլ ասաց, որ նկարի հեղինակը նկարիչ Ստյոպա Նարոյանն է եղել։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ Սահմանադրական հանրաքվեի տարբերանշանի համար հայտարարված մրցույթում հաղթել էր «Garoon agency» ընկերությունը։ armdaily.am–ն ուսումնասիրել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և պարզել, որ այն ստեղծվել է 2018թ-ի ապրիլի 27-ին, սակայն էջում շուրջ երկու տարվա ընթացքում սահմանափակ թվով հրապարակումներ են արվել, էջն ունի ընդամենը 580 հետևորդ։

Նույնն է, որ «Մերսեդես» վարես «Մոսկվիչի» անվադողերով․ Փաշինյանը` ՍԴ ճգնաժամի մասին

Ընկերությունն ունեցել է նաև կայք, սակայն կայքի գործունեությունը կասեցված է։ «Հետաքրքրականն այն է, որ «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել և ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ ընկերությունը չկա։ Համակարգում այդ անունը փնտրելիս ոչինչ հնարավոր չէ գտնել ո՛չ հին ընկերությունների մեջ, ո՛չ՝ նոր։Աղմուկից հետո «Այո»–ի շտաբը որոշեց, որ այն երեք միլիոն դրամը, որ նախատեսված էր առաջին տեղի համար, կբաշխվի երեք տեղ, առաջինը` թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, երկրորդը` Ցոլակ Ղանդիլյանին, որն «Այո»–ի մեկ այլ տարբերակի հեղինակն է, և երրորդը` Ստյոպա Նարոյանի ժառանգներին։

Լրահոս
0