00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնյակն էլ շախմատիստների՞ դոպինգն է. ՌԴ–ի սպորտային լրագրողները Երևանում են. լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsУчебный модуль SputnikPro в мультимедийном пресс-центре Sputnik Армения (27 февраля 2020). Еревaн
Учебный модуль SputnikPro в мультимедийном пресс-центре Sputnik Армения (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ներկայացուցիչները  Հայաստանի իրենց կոլեգաներին պատմեցին Սոչիի օլիմպիական խաղերում և այլ սպորտային միջոցառումներում իրենց աշխատանքի փորձի մասին: Նաև  քննարկեցին ժամանակակից սպորտի խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. SputnikPro նախագծի շրջանակներում  հայկական մեդիա համայնքի հետ ինտերակտիվ հանդիպման ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն, սպորտային մեկնաբան Վասիլի Կոնովն ասաց, որ եթե սպորտային գործակալություններն ուզում են հաջողության հասնել, պետք է առաջնորդվեն «Մեկ մարդ` մեկ սպորտաձև» եզրույթով։

© Sputnik / Asatur YesayantsՍպորտային մեկնաբան Վասիլի Կոնով
Կոնյակն էլ շախմատիստների՞ դոպինգն է. ՌԴ–ի սպորտային լրագրողները Երևանում են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սպորտային մեկնաբան Վասիլի Կոնով

Նա պատմեց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության փորձի մասին, որն իր սեփական աշխատանքային սխեման էր մշակել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ։ Կոնովի խոսքով` ձևավորվել էր հանրային միջոցառումների լուսաբանման ռազմավարություն, «սթաֆն» ընդլայնվել էր, ստեղծվել էր համակարգ, որը թույլ էր տալիս ամենակարճ ժամկետում (45 վայրկյանից մինչև 1.5 րոպե) միջոցառումից տեղեկատվություն և ֆոտո հրապարակել։ Սոչիի օլիմպիական խաղերն անմիջապես տեղում լուսաբանում էր 100 մարդ, իսկ ընդհանուր առմամբ, իրադարձության լուսաբանման համար աշխատում էր 350-400 լրագրող և մեկնաբան։ 

«Երբ մենք հավաքագրում հայտարարեցինք, գլխավոր պահանջն այն էր, որ մարդիկ պետք է հասկանան սպորտից։ Մենք որոշեցինք, որ մեկ մարդը զբաղվելու է մեկ սպորտաձևով և այցելելու է դրա հետ կապված բոլոր միջոցառումներին։ Մեզ հետ աշխատողները սկսեցին աճել և մեր մոտից գնալ միայն ավելի բարձր պաշտոնների»,–նշեց Կոնովը։

Մոդուլի մեկ այլ անդամ, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյան պարզաբանեց, որ տեսողական լուսաբանման դեպքում գործը մի փոքր տարբերվում է։ Այստեղ «Մեկ մարդ` մեկ սպորտաձև» սկզբունքը ողջունելի չէ, և լուսանկարիչներն առաջնորդվում են բոլորովին այլ մոտեցումներով։ 

Առաջատարները SputnikPro–ի շրջանակում կպատմեն առցանց ԶԼՄ–ի աշխատանքի նրբությունների մասին

© Sputnik / Asatur Yesayants «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյա
Կոնյակն էլ շախմատիստների՞ դոպինգն է. ՌԴ–ի սպորտային լրագրողները Երևանում են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյա

Նրա խոսքով` լուսանկարի որակը պայմանավորված է երկու գործոնով` լուսանկարչի անձը և, իհարկե, տեխնիկան։ Այս ենթատեքստում նա ներկայացրեց ֆոտոտեխնիկայի էվոլյուցիան և սպորտային լուսանկարչության իր անձնական կարգախոսը. «Ավելի արագ, ավելի հստակ, ավելի դիպուկ»։

«Եթե լուսանկարիչը սպորտից չհասկանա, կստացվի կապիկություն` ուղղակի չխկացնել ու վերջ։ Անգամ պարզապես լուսանկարն ընտրելու համար պետք է գոնե մի քիչ հասկանալ սպորտից»,–նշեց Պեսնյան։

Միաժամանակ նա ընդգծեց, որ առաջին հերթին լուծում է գործակալության կողմից իր առջև դրած խնդիրները, իսկ հետո արդեն «հոգու համար» է լուսանկարներ անում։

© Sputnik / Asatur YesayantsSputnikPro-ի մասնակիցներ
Կոնյակն էլ շախմատիստների՞ դոպինգն է. ՌԴ–ի սպորտային լրագրողները Երևանում են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
SputnikPro-ի մասնակիցներ

Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին նաև սպորտային աշխարհի խնդիրները` դոպինգի վերահսկողությունը, ֆինանսների բացակայությունը և կադրերի արտահոսքը։ Եղան նաև կատակներ։ Այսպես, դոպինգային խնդրի քննարկման ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց` արդյո՞ք շախմատիստները վերահսկողություն անցնում են, և առհասարակ, նրանք օգտագործո՞ւմ են «դրանից»։ Արձագանքեց ներկաներից մեկը, ասելով` շախմատիստների համար կարող է դոպինգ լինել կոնյակը։

© Sputnik / Asatur YesayantsSputnikPro-ի մասնակիցներ
Կոնյակն էլ շախմատիստների՞ դոպինգն է. ՌԴ–ի սպորտային լրագրողները Երևանում են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
SputnikPro-ի մասնակիցներ

Նշենք, որ SputnikPro-ն Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի նախագիծն է լրագրողների, մասնագիտական ԲՈՒՀ–երի ուսանողների, լրատվական ծառայությունների աշխատակիցների և մեդիա ոլորտի այլ մասնագետների համար, որը նպատակաուղղված է արտասահմանյան կոլեգաների հետ փորձի փոխանակմանը,  մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացմանը։

Երևանում մեկնարկում է SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլը

© Sputnik / Asatur YesayantsSputnikPro-ի մասնակիցներ
Կոնյակն էլ շախմատիստների՞ դոպինգն է. ՌԴ–ի սպորտային լրագրողները Երևանում են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
SputnikPro-ի մասնակիցներ

Նախագիծն իրականացվում է 2018 թ.–ի մարտից։ Այս ընթացքում SputnikPro-ի վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հյուսիսային Օսեթիայում։ Հայաստանում SputnikPro-ն անցկացվում է 10-րդ անգամ։

Լրահոս
0