Հայաստանում կան փակ ճանապարներ, Լարսում 400 բեռնատար է կուտակվել

© Sputnik / Ksenia ArabuliМногокилометровая пробка из автомобилей с российской стороны на границе с Грузией у КПП "Верхний Ларс"
Многокилометровая пробка из автомобилей с российской стороны на границе с Грузией у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին` այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերին Լարս տանող ճանապարհին ձնահոսքի վտանգ կա. տեսանյութ

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար:

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայաստանում վարորդներին ոչ թե կհորդորեն, այլ կստիպեն 4 ամիս երթևեկել ձմեռային անվադողերով

Լրահոս
0