Սիրիայում 33 թուրք զինվոր է մահացել. Թուրքիան խոստացել է, որ մեղավորները թանկ են վճարելու

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСирийская армия освободила от ИГ три деревни в провинции Идлиб на севере Сирии (25 января 2020).
Сирийская армия освободила от ИГ три деревни в провинции Идлиб на севере Сирии (25 января 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էրդողանն անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։ Անկարան որոշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը «թշնամական թիրախ» համարել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Իդլիբում ավիահարվածի հետևանքով մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 33–ի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով թուրքական Հաթայի մարզի իշխանությանը։

Корреспондент RT Arabic Вафа Шабруни - Sputnik Արմենիա
RT-ի թղթակիցը վիրավորվել է սիրիական Իդլիբում

Ավելի վաղ հայտնում էին 29 մահացածի մասին։

Իդլիբում ստեղծված իրավիճակի սրացման առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։

Հալեպում սիրիական ուղղաթիռ է խոցվել

Ամփոփելով նիստը` «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմար Չելիքը հայտնել է, որ Անկարան որոշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը «թշնամական թիրախ» համարել։ Նա խոստացել է նաև, որ Սիրիայում թուրք զինվորականների մահվան մեղավորներն ամենաբարձր գինը կվճարեն։

Սիրիական բանակի ՀՕՊ ուժերը հետ են մղել Դամասկոսի ուղղությամբ հրթիռային հարձակումը

Լրահոս
0