Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը առաջարկում է` պետք չէ բիզնես սկսել պարզապես բիզնես անելու և փող աշխատելու ցանկությամբ, պետք չէ բիզնեսը սկսելուց առաջ չափից ավել և մինչև վերջին դետալները պլանավորել ամեն ինչ, պետք չէ բիզնես սկսել մտածելով` «ամեն ինչ անելու եմ ինքնուրույն», պետք չէ բիզնեսը սկսել միանգամից գործընկերների հետ. սկսեք միայնակ և պետք չէ բիզնեսը սկսել անտեսելով, մոռանալով և/կամ ժխտելով նախկին սխալները։ Մանրամասները` տեսանյութում։
Ինչ պետք չէ անել նոր բիզնես սկսելիս
Բիզնես սկսելու մտահղացմանը զուգահեռ բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ են առաջ գալիս։ Սկսնակ գործարարները հաճախ ուզում ենք իմանալ` ինչ պետք է անել, որպեսզի նոր սկսած բիզնեսը հաջողի։ Սակայն պակաս կարևոր չէ իմանալ` ինչ պետք չէ անել նոր բիզնես սկսելիս։