Մարշալ Ժուկովի դստեր հուշերից, կամ ի՞նչ է անում զինվորը, երբ սահմանին պաշտոնյա է տեսնում

© Sputnik / Виктор Темин / Անցնել ֆոտոբանկМаршал Георгий Жуков
Маршал Георгий Жуков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը երկու դեպք է պատմում, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակահատվածներում ու տարբեր մարդկանց հետ։

Մարշալ Ժուկովը Երևանում չի եղել, բայց նրա դուստրը՝ Էլլան, Երևան էր այցելել ութսունականներին։ Նրան տեղավորել էին «Հրազդան» հյուրանոցում, իսկ ուղեկցորդ էին նշանակել Յուրի Մելիք-Օհանջանյանին, որը մշակույթի նախարարն էր ու իմ համակուրսեցին։

Выставка Жертвам политических репрессий посвящается - Sputnik Արմենիա
Ինչպես է բրիգադային ինժեներ Ասլանովի գործը յուրահատուկ դարձել մարշալ Ժուկովի համար

Այնպես ստացվեց, որ նույն օրերին Երևանում էր նաև «Իզվեստիա» թերթի պատասխանատու քարտուղար, իսկ հետագայում արդեն գլխավոր խմբագիր Իգոր Գոլեմբիովսկին, որը նույնպես «Հրազդանում» էր կանգ առել։ Մի օր հյուրանոցի ընդունարանում ես իմ Գոլեմբիովսկուն էի սպասում, Յուրան` իր Էլլային։ Ու այդ ընթացքում Յուրան պատմեց, որ նախորդ գիշեր Էլլային չեն ճանաչել, կանգնեցրել են հյուրանոցի մուտքի մոտ ու հարցրել. «Ո՞ւր եք գնում»։ Այդ դեպքից հետո մարշալի դուստրն էլ հիշել է հոր անվտանգության ծառայության ղեկավարից լսած պատմությունը։

1955 թվական։ Մարշալ Ժուկովը որոշում է Հյուսիսային նավատորմ գնալ մեքենայով, բայց ճանապարհը կարճելու համար շեղվում են երթուղուց ու հայտնվում սահմանային գոտում։

Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ

Արգելափակոցի մոտ կանգնած սահմանապահն առաջին անգամ է ուսադիրների վրա մեծ աստղերով սպայի տեսնում, էլ ուր մնաց մարշալի։ Ժամապահը ներկայանում է մարշալին։ Ժուկովն ասում է․ «Բացեք արգելափակոցը, պետք է անցնենք»։ Ժամապահը պատասխանում է․ «Իրավունք չունեմ։ Մուտքն արգելվում է»։ Մարշալն էլ իր հերթին է առաջին անգամ նման բան լսում։
Ժուկովն ասում է․ «Զանգեք ձեր ղեկավարին»։ Ժամապահը սկսում է բացատրել, որ հեռախոսը կես կիլոմետր հեռավորության վրա է, իսկ ինքը դիրքը լքելու իրավունք չունի։

Մարշալը հարցնում է՝ ինչ կանի սահմանապահը, եթե իրենք անցնեն։ Ժամապահը պատասխանում է` ստիպված կլինի զենք կիրառել։ «Առաջին կրակոցը՝ օդ, երկրորդը՝ մեքենայի անիվներին»։

Մարշալը ժամապահին շնորհակալություն է հայտնում ծառայության համար, և նրանք վերադառնում ու ճանապարհը շարունակում են նախապես որոշած երթուղով։ 

Репрессированные советские военачальники - Sputnik Արմենիա
Մի գնդակահարության պատմություն. Հայկ Հովսեփյանին նույնիսկ մարշալ ընկերները չփրկեցին

Որոշ ժամանակ անց ԽՍՀՄ պաշտպանության նախարար, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը շնորհակալագիր է տալիս ժամապահին «պետական սահմանը հիանալի պաշտպանելու, գրագետ ու վճռական գործողությունների համար»։
Իսկ հիմա` ամենահետաքրքիրը, ինչից կարելի է եզրակացնել, որ ցանկացած փաստարկ ունի գոնե մեկ հակափաստարկ։ Տվյալ դեպքում այդ հակափաստարկը ներկայացնում է գրող Վիկտոր Սուվորովը։

Նա պնդում է, որ ժամապահին պետք էր ոչ թե պարգևատրել, այլ պատժել։ Ինչո՞ւ։ Որովհետև նա ներկայանալու իրավունք չուներ, նույնիսկ Ժուկովին։ Կանոնակարգն արգելում է նաև պատասխանել հարցերին, նույնիսկ եթե պաշտպանության նախարարն է հարցեր տալիս։

Նա պետք է ասեր․ «Կանգնի՛ր, ո՞վ է գալիս», «Հետ գնացեք», «Կանգնեք, կրակելու եմ»։ Հետո պետք է նախազգուշական կրակոց արձակեր օդում, իսկ մյուս կրակոցը՝ խախտողի ուղղությամբ։ «Ինչո՞ւ է ժամապահը որոշել կրակել անիվների վրա», - տարակուսում է Վիկտոր Սուվորովը։

Բայց գրողին ավելի շատ զարմացնում է, թե ինչպես Ժուկովը չի իմացել, որ ժամապահի հետ չի կարելի խոսել։ Ուզում ես խոսել՝ պահակախմբի ղեկավարին կանչիր, թող ժամապահին հանի դիրքից, հետո ինչքան ուզում ես, խոսիր։
Ահա այսպիսի նրբություններ կային ԽՍՀՄ–ի վաղ ժամանակաշրջանում։

Հովիվյանին վերադարձրին, իսկ էշը մնաց. ինչպես նույն կարգախոսը երեք անգամ փրկեց Հայաստանը

․․․Ավելի ուշ շրջանի հուշերից։ Մեղրիից Նախիջևանով Երևան հասնելն ավելի կարճ էր, բայց անհարմար։ Անհարմարությունն այն էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին անցակետ կար, ու անցնողները պետք է թույլտվություն ունենային։ Դիրքը դրված էր, քանի որ Իրանը կողքին էր, ու սահմանը պետք է կողպված լիներ։
Գնում եմ միլիցիա, թույլտվություն եմ ստանում ու Մեղրի ուղևորվում։ Մինչ այդ զանգում եմ Մեղրիի շրջկոմի քարտուղար Թելման Դիլանյանին։

Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Քաղաքավարության դաս մարշալ Բաղրամյանից. ի՞նչ չեն ուզում իմանալ հայ գեղեցկուհիները

«Թույլտվությունն ի՞նչ ես անում։ «Իզվեստիայի» վկայականն ունե՞ս։ Բավական է», - ասում է նա։
Պարզվում է` բավական չէ։ Սովխոզ գնալուց հետո շրջկենտրոն ենք վերադառնում։ Ճանապարհին հանդիպում ենք շան հետ կանգնած երկու սահմանապահի։ Մեքենան կանգնում է, վարորդը ներկայացնում է իր թույլտվությունը, ես՝ իմը։

«Ձեր փաստաթղթերը», - դիմում է զինվորը շրջկոմի քարտուղարին։ «Մեքենան չե՞ս ճանաչում», - զարմանում է Դիլանյանը։ «Մեքենան ճանաչում եմ, ձեզ՝ ոչ», - պատասխանում է զինվորը։

«Ուղեկալի պետին զանգիր», - ասում է Դիլանյանը և ընդգծված ասում պետի անուն-հայրանունը, հետո կոչումը։
Դա տպավորություն է գործում։ Զինվորը դաշտային հեռախոսի խրոցը մտցնում է ծառի բնի մեջ, որին ամրացված է վարդակը, զեկուցում է իրավիճակը, խոսափողը փոխանցում է Դիլանյանին, պատիվ տալիս, ու մենք շարունակում ենք ճանապարհը։
Թելման Դիլանյանն, իհարկե, մարշալ Ժուկովը չէ, ես էլ հայտնի գրող Վիկտոր Սուվորովը չեմ, այնպես որ՝ առանց մեկնաբանությունների։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала