Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է 70 չմաքսազերծված բջջային հեռախոս

© JUNG YEON-JE / AFPСмартфоны
Смартфоны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մաքսազերծումից խուսափելու համար քաղաքացիները բջջայինները թաքցրել են մեքենայի շարժիչի տակ և այլ հատվածներում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են 70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս: Դրանք թաքցրած են եղել մեքենայի շարժիչի տակ և այլ հատվածներում:

© Photo : Avetis Ghazanchyan / State Revenue Committee of RAԲագրատաշենի անցակետում բացահայտվել է 70 չմաքսազերծված բջջային հեռախոս
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է 70 չմաքսազերծված բջջային հեռախոս - Sputnik Արմենիա
Բագրատաշենի անցակետում բացահայտվել է 70 չմաքսազերծված բջջային հեռախոս

Մեկ այլ դեպքով Բագրատաշենի անցակետում Վրաստանից ժամանած Վրաստանի քաղաքացու ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած տարբեր մոդելի  33 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչը:

Երևանի Արարատյան ավտոմաքսատանը մեքենաների անշլագ է. տեսանյութ

Նշված դեպքերով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Լրահոս
0