00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Բաժանորդագրվել
Աբովյանի քաղաքապետը, ըստ առաջադրված մեղադրանքի, պաշտոնեական անփութություն է դրսևորել ու թույլատրել է 2240 մետր մակերեսով հողամաս զավթել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ դատախազությունը հայտնում է` համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյանի ղեկավար Վահագն Գևորգյանին։

«2019թ. հուլիսին Կոտայքի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժին է ուղարկվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը։ Ըստ այդմ` ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո խախտումները չեն վերացվել և շինարարական աշխատանքները շարունակվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Сейран Оганян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը կասկածվում է խոշոր չափի վատնում կատարելու մեջ

Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյանի ավագանու 2018թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի հետ:

Բացի դրանից, ընկերությունը բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն իրականացրել է նաև համայնքապատկան, ինչպես նաև մի քանի քաղաքացիների (վերջիններիս համաձայնությամբ) պատկանող՝ հողամասերում։ Աբովյանի ղեկավարի 2019թ. մայիսի 23-ի որոշմամբ` ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200 000 դրամի չափով, որը վճարվել է։ Տուգանքի վճարումից հետո, նշված հողամասերում շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ թույլտվությունները ստացվել և դրանք շարունակվել են օրինական կարգով։

ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ

Այնուհետև, ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինարարական աշխատանքներ կատարելու համար, որի համար նշանակված 400 000 դրամի չափով վարչական տուգանքը ևս վճարել է։ Սակայն, ինքնակամ շինարարական աշխատանքները չեն դադարեցվել: Ընդհանուր առմամբ, շինաշխատանքների հրապարակում կառուցվում է 19 բազմաբնակարան շենք։

 Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնող ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

Բացի այդ, վերոհիշյալ հարցերով զբաղվող հետաքննական մարմինը որոշել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժել:

Սակայն նշված որոշման օրինականության ստուգման շրջանակներում գործի նյութերն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ճիշտ չեն գնահատվել ձեռք բերված փաստական հանգամանքները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն 2019թ. հոկտեմբերի 30-ի իր որոշմամբ վերացրել է հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ ՔՕ 315.2-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական անփութության հատկանիշներով, հարուցել է քրեական գործ:

Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է 70 չմաքսազերծված բջջային հեռախոս

Այսինքն` Աբովյանի ղեկավարն ի պաշտոնե պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը՝ դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները։ Արդյունքում վերոնշյալ տարածքում ՍՊԸ կողմից շարունակվել է համայնքին պատկանող 2240 մետր մակերեսով հողամասի զավթումը և բազմաբնակարան շենքի ինքնակամ կառուցումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Վահագն Գևորգյանը 2015թ. հունիսի 15-ին է ստանձնել Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։

Լրահոս
0