Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնող ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur Yesayants Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн
 Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը համարվող տեղեկությունը հանրայնացնող ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի բաժնից, անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

 Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պապիկյանն աղմկահարույց «Այո՛»–ի գումարի հավաստագրերը հանձնեց նկարի «իրական տերերին»

Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ:

Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին:

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր և կոչով դիմել ներդրողներին

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` hraparak.am–ը գրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Ըստ հրապարակման` ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել Պապիկյանին, նա անգամ դատապարտված է եղել։ Թերթի տեղեկություններով` զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է, և քրեական գործ է հարուցվել։

Министр территориального управления и инфраструктур Сурен Папикян во время пресс-конференции на ААЭС (10 декабря 2019). Мецамор - Sputnik Արմենիա
Նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների առնչությամբ քրգործ է հարուցվել

Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով (պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ)։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին, ազատ է արձակվել համաներմամբ։

Հրապարակման ի պատասխան, Պապիկյանը Facebook–ի ուղիղ հեռարձկման միջոցով տեղեկացրեց, որ ափսոսում է իր կյանքի այդ դրվագի համար, բայց նաև փակված է համարում այդ էջը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, այդ անձը դատված չի համարվում։

Փաշինյանը փողոցում նախընտրական գրքույկներ է բաժանում. ինչպես են մարդիկ դիմավորում նրան

«Եղել է մի միջադեպ, որն իմ այն ժամանակվա ընկալմամբ վնասել է ազգային ինքնասիրությանը։ Ընդ որում` հոդվածում ներկայացվածը`տարբեր զենքերի սուր, ծակող, կտրող գործիքների մասին, իրականությանը չեն համապատասխանում։ Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, ես որևէ մեղք չեմ ընդունել։ Համաներմամբ ազատ եմ արձակվել, նաև դրանով համարվել է մարված իմ դատվածությունը։ Որևէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել, որևէ մեկի նկատմամբ զենք չեմ կիրառել։ Հետո զբաղվել եմ կրթությամբ, մանկավարժությամբ, գիտամանկավարժական գործունեությամբ։ Հետագայում զբաղվել եմ քաղաքականությամբ»,– ասել է նախարարը։

Նա նաև կոչ է արել ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին պարզել, թե իր անձնական տեղեկությունն ինչպես է դարձել հասարակության և տարբեր լրատվականների սեփականությունը։

Լրահոս
0