00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:48
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից իրանական բեռով գնացող բեռնատարների համար Վրաստանը փակել է մուտքը

© Sputnik / Aram NersesyanАрмяно-грузинская граница. КПП Баграташен
Армяно-грузинская граница. КПП Баграташен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական շուկայում իրանական միրգ ու բանջարեղենի վաճառքով զբաղվող գործարարները վրացական սահմանին անակնկալ խնդրի են բախվել։ Հայաստանի իշխանությունը դեռ չի կողմնորոշվել` ով պետք է լուծի այդ խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. Մաքսազերծած իրանական բեռով մի քանի հայկական բեռնատար կանգնած են մնացել Վրաստանի հետ սահմանին։ Հայկական կողմին հնարավոր խնդիրների մասին չեն զգուշացրել։

Герберт Амбарцумян в пресс-центре Sputnik Армения  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Համբարձումյան. «Հայ-վրացական սահմանի փակումը հնարավոր չէ, դա այժմ մեր միակ ուղին է»

Այսօր մարքեթինգի հայտնի մասնագետ ու գործարար Վահրամ Միրաքյանը Facebook–ում գրել էր, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելուն ուղղված Վրաստանի կանխարգելիչ քայլերը կարող են առաջիկա օրերին լուրջ վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը։

Բան այն է, որ հայկական ընկերություններից ու անհատ ձեռներեցներից շատերը, այդ թվում` Միրաքյանը, Իրանում միրգ ու բանջարեղեն են գնում, Հայաստանում մաքսազերծում ու վաճառում ռուսաստանյան շուկայում։ Սակայն մի քանի օր առաջ հանկարծ պարզվել է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Վրաստանն արգելել է իրանական ապրանքներն իր տարածքով անցկացնել։

«Ըստ ինձ հասած տեղեկությունների`մոտ 60 բեռնատար մեքենա, հիմնականում իրանական կիվի, խնձոր ու բանջարեղեն, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, մնացել է Հայաստանում, չեն կարողանում անցնել Վրաստանով, մուտքն արգելվում է: Մի բեռնատար կիվին էլ մերն է»,–գրել է Միրաքյանը։

Կորոնավիրուսի բռնկում Իրանում. խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը

Նրա խոսքով` վտանգն այն է, որ, եթե այդ ապրանքը մնա Հայաստանում «կպայթեցնեն» տեղական շուկան, քանի որ այդքան սպառում Հայաստանում չի կարող լինել: Արդյունքում գներն ընկնելու են, տուժելու են ոլորտի բոլոր տնտեսվարողները, նաև տեղական խնձոր կամ բանջարեղեն ունեցողները: Այս իրավիճակում միջանկյալ լուծում կարող է լինել Վրաստանի միջով անցնելու ժամանակավոր թույլտվություն, որի համար Երևանի ու Թբիլիսիի միջև դիվանագիտական պայմանավորվածություն է պետք։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Միրաքյանը պարզաբանեց, որ բոլոր վարորդներն ու բեռնատարները հայկական են։ Բանն այն է, որ իրանական բեռնատարները ապրանքը տեղափոխում են հայկական բեռնատարներ դեռ Երևան չհասած` Արարատի մարզում։

«Վրաստանը շաբաթվա վերջում փակել է սահմանը իրանական ապրանքի համար։ Միշտ ապարանք էինք ուղարկում, իսկ հիմա հանկարծ չի կարելի։ Ընդ որում, այդ մասին իմացել ենք սահմանի վրա միայն»,–ասաց Միրաքյանը։

Մեքենաների մի մասն արդեն հետ են եկել, մյուսները սահմանին կանգնած են։ Նա հույս ունի, որ Երևանը կփորձի համոզել Թբիլիսիին, որ բեռն անվտանգ է։

«Բեռը Վրաստանում նույնիսկ չի թափվում, ընդամենն անցնում է երկրի տարածքով։ Ռուսաստանում խնդիր չկա. նրանք պատրաստ են ապրանքն ընդունել։ Անտրամաբանական է։ Գիտական բոլոր տվյալները վկայում են, որ վարակը կարծր մակերեսների վրա 48 ժամից ավելի չի մնում։ Այսինքն` մինչ տարածքում հայտնվելը 3–4 օր անցնում է», – նշեց Միրաքյանը։

Женщина на улице в медицинской маске в связи с угрозой коронавируса в Грузии - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը ընդլայնում է աշխարհագրությունը. ինչ կլինի եթե հայ-վրացական սահմանն էլ փակեն

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ իրանական ապրանքների հետ խնդիրներ են առաջացել։

«Գիտեմ, որ մի դեպք էլ իրանական խնձորի հետ է եղել։ Իրանական ընկերությունն անցկացրել է բեռը «Բագրատաշեն» անցակետով, բայց վրացիներն ասել են, որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ կան, ու բեռը հետ են ուղարկել», – ասաց Համբարձումյանը։

Հայկական բեռով ապրանքները նման խնդրի չեն բախվում` հաշվի չառնելով ֆորս մաժորները (օրինակ` Վերին Լասի հետ կապված)։ Օրերս Վրաստանում հայկական կոնյակով բեռնատար էին կանգնեցրել, փորձաքննության համար նմուշներ էին վերցրել։ Գործընթացը ձգձգվեց, բայց բեռը թողեցին։

Նա չի համարում, որ Վրաստանի ու Հայաստանի սահմանի հնարավոր փակման մասին լուրերը հավաստի են, քանի որ դա Երևանն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

Sputnik Արմենիան այս հարցով դիմել է նաև ՀՀ ԱԳՆ։

«Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի կառավարության որոշումները պայմանավորված են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությամբ»,–պատասխանեցին մեզ ԱԳՆ–ից։

Պետական եկամուտների կոմիտեից մեզ ասացին, որ հարցն իրենց իրավասությունից դուրս է, իսկ Էկոնոմիկայի նախարարությունում խոստացան իրավիճակը մեկնաբանել ավելի ուշ։

Մեր տվյալներով` Իրանի հետ շփումը սահմանափակելուց հետո իրանական ապրանքների համար Հայաստանն ու Վրաստանը չպետք է տարանցիկ ճանապարհ մնային։ Բայց դեռ անհասկանալի է` ինչպես են դրանք հասել Վրաստանի սահման, և ինչու հայ գործարարներին այդ մասին նախապես չեն զգուշացրել։

Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան. կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը «գալ» բեռնատարով

Լրահոս
0