00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցЦирковой спектакль "OFU.Приземление"
Цирковой спектакль OFU.Приземление - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այլմոլորակայինների մասին բոլորը խոսում են, բայց դրանց գոյության մասին 100 տոկոսով հավաստի ապացույց դեռ ոչ ոք չի ներկայացրել։

 

Արդյոք այլմոլորակայինները կուտեն մեզ

Բոլոր դեպքերում հոլիվուդյան կինոնկարներում այլմոլորակայինները գրեթե միշտ պատկերվում են որպես ագրեսիվ էակներ, որոնք անպայման ուզում մեզ վնաս պատճառել, նվաճել մեր հարազատ երկնագույն մոլորակը և կռիվ են տալիս մարդկության դեմ։

Книги - Sputnik Արմենիա
Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր

Ճիշտ է, վերջում ամերիկացի խիզախ տղաները և, մասնավորապես, ամերիկացի նախագահները միշտ այլմոլորակայինների հախից գալիս են, և մենք բոլորս, փառք Աստծու, փրկվում ենք։

Արդյո՞ք արդարացված են այն մտավախությունները, որ այլմոլորակայիններն իսկապես այդքան «բոբո» են և մեր դեմ տրամադրված։ Մի քանի տարի առաջ «Թայմ» ամերիկյան հանդեսը տպագրեց մի հոդված, որը վերնագրված էր այսպես՝ «Ինչու են իրական գիտնականները համոզված, որ այլմոլորակայինները երբեք մարդկանց չեն ուտի»։

Ֆերմիի պարադոքսը. ինչու ձայն չեն հանում այլմոլորակայինները

Այս հրապարակման հեղինակը մեջբերումներ է անում մի գրքից, որտեղ տարբեր գիտնականներ իրենց կարծիքն են հայտնում այլմոլորակայինների հետ կապված մտահոգությունների վերաբերյալ։ 

Սկսենք հենց մեզ ուտելուց, որովհետև դժվար թե որևէ մեկիս գայթակղի այդ տխուր հեռանկարը։ Աստղակենսաբան Լյուիս Դարթնելը մեկնաբանում է.

«Որպեսզի մեզ ուտելը օգտակար լինի այլմոլորակայինի համար, այսինքն նրա օրգանիզմը կարողանա ընկալել մեր մոլեկուլները, ինքը պետք է ունենա նույն կենսաքիմիան, ինչ մենք ունենք։ Այնինչ շատ դժվար է պատկերացնել, որ բոլորովին այլ աշխարհում, բոլորովին այլ պայմաններում կարող են ձևավորված լինել այդպիսի էակներ»,–փաստում է Դարթնելը։

Ընդհանրապես գիտնականները զգուշացնում են՝ միամիտ մի եղեք ու երբեք մի ակնկալեք, որ այլմոլորակայինները մեզ նման կլինեն։

Մարդկության էվոլյուցիան կախված է եղել այնպիսի եզակի և անկանխատեսելի գործոններից, որ գրեթե անհնար է պատկերացնել, որ այդ գործոնները նույնությամբ կրկնվել են որևէ այլ մոլորակում, և այնտեղի բնակիչները ճիշտ նույն էվոլյուցիոն ճանապարհն են անցել։ 
Ավելին, ասում են գիտնականները, եթե այնուամենայնիվ մեր Երկրի վրա վայրէջք կատարի հեռավոր մոլորակից ժամանած մի տիեզերանավ, այդ տիեզերանավից դուրս եկողնը ամենայն հավանականությամբ կենդանի էակ չի լինի։ Ռոբոտ կլինի։ Ինչպե՞ս թե ինչու։ Ռոբոտները գործնականում հավերժ են, կարող են տանյակ հազարավոր լուսային տարի հեռավորության ճանապարհորդություններ կատարել։ Իսկ մեզ համար ամենակարևորն այն է, որ ռոբոտները մարդ չեն ուտում։

Ֆրանցիսկոս առաջինը 83 տարեկան է. նրան Հռոմի պապ է դարձրել անպատասխան սերը

Планета Марс - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրավունք ունե՞նք Մարսը մեզնով անելու, կամ մի 4 միլիարդ տարի ուշացել ենք

Ճիշտ է, հոլիվուդյան ռեժիսորներն ու սցենարիստները նաև այլ վարկած են նկարագրում՝ այլմոլորակայինները կգան մեր ջրին ու հանքային հանածոների պաշարներին տիրանալու համար։ Բայց գիտնականներն այս դեպքում էլ լուրջ հակափաստարկներ ունեն։ Եթե որևէ մեկին այնտեղ՝ տիեզերքում, ջուր է անհրաժեշտ, ինչո՞ւ պիտի հենց մեզ մոտ գա։ Մենք տիեզերքն, իհարկե, դեռ նոր ենք սկսել ուսումնասիրել, բայց հո արդեն հաստատ գիտենք, որ այլ մոլորակներում ջուր կա՝ սառույցի տեսքով։

Ուղերձ այլմոլորակայիններին. հույսեր և մտավախություններ

Կարող ենք նույնիսկ հուշել այլմոլորակայիններին՝ գնացեք Յուպիտերի Եվրոպա մոլորակը՝ սառույցով է պատված։ Ու մարդ էլ չկա այնտեղ, որ ասի՝ այս սառույցն իմն է։ Սեփականատիրոջ հետ առճակատվելու, միջմոլորակային դատարաններում վիճաբանելու առիթ էլ չեք ունենա։ Իսկ եթե ձեզ մեր մետաղներն են պետք, էլի կարիք չունեք այստեղ գալու՝ հազար անգամ ավելի հեշտ է այդ մետաղներն արդյունահանել աստերոիդներում։ Նույնիսկ մենք ենք արդեն նման ծրագրեր մշակում ապագայի համար։

Բա լավ, եթե մենք ու մեր Երկիրը օգտակարության առումով այլմոլորակայինների համար զրո ենք, ինչո՞ւ պիտի ընդհանրապես մեզ հետ շփվեն, մանավանդ եթե իրենք մեզանից ավելի բարձր մակարդակում են։ Այս հարցին Լյուիս Դարթնելը շատ պարզ ու հակիրճ պատասխան է տալիս՝ հետաքրքրասիրությունից դրդված։

Իսկապես՝ ինչո՞ւ ենք կարծում, որ այլմոլորակայինները միայն մեզ համտեսելու մասին պիտի մտածեն։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, ունենք տարբեր լեզուներ, տարբեր մշակույթներ, տարբեր կրոններ, ունենք փիլիսոփայություն, արվեստ, երաժշտություն։ Ու տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի այլմոլորակայիններն այս ամենով հետաքրքրվելու փոխարեն անպայման հետաքրքրվեն մեր համային հատկանիշներով։

Լրահոս
0