Դաժան սպանություն Հրազդանում. 81–ամյա կնոջը դանակի 10 հարված են հասցրել

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль скорой помощи
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրազդանում 81–ամյա կնոջ դաժան սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գիշերը դաժան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես գրում է Shamshyan.com–ը, Հրազդանում 81–ամյա կնոջ դի է հայտնաբերվել` դանակի տասը հարվածով։

Ситуация с транспортом Еревана в часы пик - Sputnik Արմենիա
Երևանում վթարի ենթարկված N 99 երթուղայինի վարորդի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

«Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում, բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ Դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 10 հարվածի հետք»,–գրում է կայքը։

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 90 հազարը

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս
0