Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը

© Sputnik / Asatur YesayantsФермер из села Арени Вайоцдзорской области Аревик Симонян на пресс-конференции "Есть женщины в армянских селеньях..." (4 марта 2020). Еревaн
Фермер из села Арени Вайоцдзорской области Аревик Симонян на пресс-конференции Есть женщины в армянских селеньях... (4 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռազմավարական զարգացման գործակալությունն օգնում է գյուղացի կանանց որակավորում ստանալ ու բիզնես հիմնել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանի գյուղերում ապրող կանայք ավելի ուժեղ ու նպատակասլաց են, բայց երբեմն բարդույթները խանգարում են նրանց իրացնել իրենց բիզնես–ներուժը։ Այս կարծիքն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Պողոսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱննա Պողոսյանը
Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը - Sputnik Արմենիա
Աննա Պողոսյանը

Գործակալությունը սոցիալական ծրագրեր է իրականացնում Սյունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում, միայն մարզկենտրոններից առավել հեռու համայնքներում։

Կանանց սովորեցնում են ֆերմերական տնտեսություն վարել, տարբեր խորհրդատվություններ ու որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացնում։ Պողոսյանն ասում է, որ կանայք հետաքրքրված են գործունեության ամենատարբեր ոլորտներով` անասնաբուժությունից մինչև սպանդանոց։

Люди во время молитвы в первый день Нового года в храме Самукава, Япония - Sputnik Արմենիա
Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

«Փորձը ցույց է տալիս, որ կին ֆերմերներն ավելի նպատակասլաց են ու պակաս կոնսերվատիվ։ Կանանց բարի նախանձն այստեղ է աշխատում. նրանք ամեն բան անում են, որ ո՛չ իրենց ֆերման ու ո՛չ իրենց անասունը հարևանի ֆերմայից ու անասունից վատը չլինի», – նշեց նա։

Արենի համայնքից ֆերմեր Արևիկ Սիմոնյանն իր հերթին նշեց, որ սեփական օրինակով ապացուցել է` Պողոսյանն իրավացի է։ Արևիկը հինգ տարի առաջ ամուսնացել ու Մոսկվայից Արենի է տեղափոխվել։ Խոստովանում է, որ մինչ այդ կյանքում կով չէր տեսել ու գաղափար չուներ` ինչպես է պետք նրանց կերակրել կամ գլխաքանակն ավելացնել։

Ամուսինները սկսել են 73 գլուխ խոշոր եղջերավոր անասունից, բայց Արևիկը որոշել է կրճատել գլխաքանակը մինչև 14 ու կովի նոր ցեղատեսակ խաչասերել։

«Անընդհատ սովորում եմ ու փորձում եմ ավելի ու ավելի շատ բան իմանալ։ Սիրահարված եմ սիմենթալ տավարի ցեղին։ Ուզում եմ մեծ ֆերմա ունենալ, որ առնվազն 50 գլուխ կով լինի», – ասում է նա։

© Sputnik / Asatur YesayantsԱրևիկ Սիմոնյանը
Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը - Sputnik Արմենիա
Արևիկ Սիմոնյանը

Արևիկը պնդում է, որ տնտեսություն ղեկավարելը կնոջ համար ավելի հեշտ է, քան տղամարդու։ Կանանց ավելի հեշտ է տրվում բանակցություններ վարելը, ծրագրելն ու տարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը։

«Ամբողջ կյանքս Թուրքիայում եմ ապրել, բավական է». 85–ամյա հայ «դեսպանի» պատմությունը

Հիմա ֆերմեր կինը զբաղվում է սիմենթալ ցեղատեսակի ու կովկասյան գորշ ցեղատեսակի խաչասերմամբ։ Նա վստահ է, որ իրեն հաջողություն է սպասվում, ու այդպիսով մոտիվացնում է ոչ միայն ամուսնուն, այլև գյուղացի բազում կանանց։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала