00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում չեմպիոններ կերտող հայ մարզիչը. ինչու Մարկոսյանը դարձավ Կադիլով

© Photo : Grigory AVANYAN / official site of the Russian Wrestling FederationТренер по спортивной борьбе Давид Кадилов
Тренер по спортивной борьбе Давид Кадилов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի տարբեր երկրներում տարբեր մարզաձևերում հայազգի մարզիչները մեծ արդյունքների են հասնում: Նրանց հայ լինելու մասին երբեմն իմանում ենք ազգանունի վերջին երեք տառերից: Դավիթ Կադիլովի ազգանունը սակայն, նրա հայ լինելը չի «մատնում»:

Sputnik Արմենիային հաջողվել է զրուցել Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Դավիթ Կադիլովի հետ։ Նա պատմել է ազգանվան փոփոխության, իր մարզական կարիերայի մասին։

Ինչու գյումրեցի Մարկոսյանը դարձավ Կադիլով

Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Դավիթ Կադիլովը նույն Դավիթ Մարկոսյանն է, որը մարզել է օլիմպիական չեմպիոն Իսլամ-Բեկ Ալբիևին և հիմա էլ Արթուր Ալեքսանյանի հիմնական մրցակիցներից մեկի՝ Մուսա Եվլոևի մարզիչն է: «1998 Հայաստանում վնասվածք ստացած և մեկնեցի Մոսկվա ապաքինվելու։ Ինձ ասացին, որ Ռուսաստանի քաղաքացիություն է հարկավոր բուժվելու համար, իսկ քաղաքացիությունն արագ ստանալու համար պետք էր փոխել ազգանունը»,- Մարկոսյանը Կադիլովով փոխելու հարցին այսպես է պատասխանում Դավիթը:

© Photo : Grigory AVANYAN / official site of the Russian Wrestling FederationԴավիթ Կադիլովը (Մարկոսյան)
Ռուսաստանում չեմպիոններ կերտող հայ մարզիչը. ինչու Մարկոսյանը դարձավ Կադիլով - Sputnik Արմենիա
Դավիթ Կադիլովը (Մարկոսյան)

1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն Մնացական Իսկանդարյանի խորհրդով Մոսկվա տեղափոխվելուց հետո նա ընդունվում է «Սպարտա» մարզադպրոց` հայ մարզիչ Ֆելիքս Ավակովի մոտ մարզվելու: «Ծանոթությունը Ավակովի հետ ինձ շատ բան տվեց։ Հետագայում՝ 2002 թվականին, արդեն որպես մարզիչ առաջին քայլերը կատարել եմ հենց Ավակովի հետ»,–պատմում է երիտասարդ մարզիչը:

Իսկ ամեն ինչ սկսվել էր այսպես

Գյումրեցի Դավիթ Մարկոսյանը պատանեկան տարիքում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ էլ մեր երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է երիտասարդների առաջնությունում: Բայց վնասվածքը հնարավորություն չի տվել Դավիթին շարունակել ելույթները գորգի վրա։

Тяжелоатлет Тигран Мартиросян - Sputnik Արմենիա
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Հունահռոմեական ըմբշամարտում Դավիթ Մարկոսյանը 90-ականների վերջին համարվում էր Հայաստանի հեռանակարային ըմբիշներից մեկը: Նրա գործողություններում կար ամեն ինչ` տեխնիկա, ճկունություն, արագություն: Համառ բնավորության շնորհիվ էլ նա արդեն հայ մարզիչների ուշադրության կենտրոնում էր: Այնքան էր նվիրված էր ըմբշամարտին, որ նույնիսկ վնասվածքը չխանգարեց Դավիթին մնալ ըմբշամարտում, ճիշտ է, ոչ թե մարզիկի, այլ մարզչի կարգավիճակով։ «Յուրաքանչյուր մարզիկ երազում է կանգնել օլիմպիական պատվո պատվանդանին: Ես բացառություն չէի այդ առումով: Բայց վնասվածքը` ճողվածքի տեսքով, ինձ զրկեց այդ հնարավորությունից: Սակայն օլիմպիական պատվո պատվանդանին կանգնելու այլ տարբերակ էլ կար`որպես մարզիչ, ու ես գնացի այդ ճանապարհով: 22 տարեկան էի, բայց արդեն մարզիչ էի»,- ավելացնում է Դավիթը:

Օլիմպիական ոսկին` Իսլամ-Բեկ Ալբիևի հետ

Դավիթ Մարկոսյանի (Կադիլովի) նպատակները աստիճանաբար սկսեցին իրականանալ: Իրեն առանց ըմբշամարտի չպատկերացնող մարզիչը Ֆելիքս Ավակովի հետ սկսեց մարզել ըմբշամարտիկ Իսլամ-Բեկ Ալբիևին: 2008թ.-ի Պեկինի օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող Ալբիևը հռչակվեց օլիմպիական չեմպիոն, ու իրականացավ Դավիթ Մարկոսյանի երազանքը` նա իր սանի հետ մեկտեղ կանգնեց պատվո պատվանդանին. «Իհարկե, անչափ ուրախ էի, որ Ալբիևը չեմպիոն դարձավ, նրա ու մեր աշխատանքը տվեց իր պտուղները: Իսլամ-Բեկը դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ ես` Ռուսաստանի վաստակավոր մարզիչ»,- հիշում է Դավիթը։

Մարգարովից մինչև Խաշմանյան. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները

Կոգուաշվիլիի հրավերը

Ռուսաստանի ըմբաշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին 2012 թվականին հրավիրեց Դավիթ Կադիլովին  աշխատելու որպես Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ: Մինչև օրս Դավիթը Ռուսաստանի հավաքականում է, նրան հաճախ կարելի է տեսնել մրցումներին` որպես ռուս ըմբիշների մարտավկա։

Արթուր Ալեքսանյանը հզոր մարզիկ է ու հզոր մրցակից

Արթուր Ալեքսանյանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբշամարտիկ Մուսա Եվլոևը, որի մարզիչը Դավիթ Կադիլովն է, իրար դեմ գոտեմարտել են ոչ մեկ անգամ։ «Ես շատ ծանր վեց րոպե եմ անցկացնում` հետևելով Ալեքսանյան – Եվլոև գոտմարտին: Երկուսն էլ հրաշալի ըմբիշներ են, երկուսն էլ պատրաստ հաղթելու յուրաքանչյուր մրցակցի: Նրանց մրցակցությունում թող միշտ հաղթի ուժեղագույնը»,- ասում է Դավիթը:

Церемония назначения Артура Алексаняна национальным послом ЮНИСЕФ в Армении (18 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց

Նշենք, որ 2017 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթեց Մուսա Եվլոևին ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 2018 թվականի աշխարհի առաջնությունում արդեն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 1։3 հաշվով պարտվեց Մուսա Եվլոևին։ Երրորդ գոտեմարտը ըմբիշների միջև պետք է կայանար աշխարհի 2019 թվականի առնչությունում, բայց Արթուրը վնասվածքի պատճառով չկարողացավ գորգ դուրս գալ։

Կապը Հայաստանի ու հայերի հետ

Մոտ 20 տարի Ռուսաստանում մարզիչ աշխատելով` գյումրեցի Դավիթ Մարկոսյանը երբեք չի կտրել կապը հայրենիքի ու հայերի հետ: «Ինչի մասին է խոսքը: Հայաստանն իմ հայրենիքն է, ես հայ եմ: Գյումրիում ու Հայաստանում ես շատ ընկերներ ու հարազատներ ունեմ: Իմ կապը Հայաստանի հետ չի կտրվել, ու այլ կերպ հնարավոր էլ չէ»,- ասում է նա:

Հայաստանում հայկական ըմբշամարտի ներկայացուցիչները շատ լավ են ճանաչում Դավթին ու նրան յուրային են համարում: Ռուսաստանաբնակ հայ մարզիչն էլ երբեք չի մոռանում Հայաստանն ու իր ընկերներին։

Լրահոս
0