00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ափսոս` 100 տարեկան չեմ, թե չէ 100 շիշ հայկական կոնյակ կստանայի». Չերչիլ

© Sputnik / Անցնել մեդիապահոցЯлтинская конференция
Ялтинская конференция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Մենք` հայերս, ինչ-որ իմաստով տարածքներ ենք կորցրել նաև այսպես կոչված Սառը պատերազմի հետևանքով:
Ուինսթոն Չերչիլ. «Ափսոս 100 տարեկան չեմ, թե չէ 100 շիշ հայկական կոնյակ կստանայի»

Ասում եմ՝ ինչ-որ իմաստով, որովհետև իրականում Խորհրդային Հայաստանը Երկրորդ աշխարհամարտից հետո որևէ մեկին որևէ տարածք չի զիջել, բայց այդ պատերազմից անմիջապես հետո կարող էր նոր տարածքներ ձեռք բերել, սակայն չստացվեց հիմնականում հենց Սառը պատերազմի պատճառով: Ինչու եմ հիմա հիշեցնում այս մասին, որովհետև ուղիղ 74 տարի առաջ մարտի 5-ին Ուինսթոն Չերչիլը արտասանեց իր հանրահայտ Ֆուլթոնյան ճառը, որն էլ, ըստ որոշ պատմաբանների, նշանավորեց Սառը պատերազմի սկիզբը:

Иосиф Сталин и Уинстон Черчилль во время Ялтинской конференции (февраль 1945). СССР - Sputnik Արմենիա
Երբ է Չերչիլն առաջին անգամ հայկական կոնյակ խմել. պարզաբանում է ռուս պաշտոնյան

Հիշենք, թե ինչ իրադրություն էր ստեղծվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. երեք տերություններ՝ Խորհրդային Միությունը, Ամերիկան և Մեծ Բրիտանիան համատեղ ջանքերով հաղթանակ էին տարել ֆաշիզմի նկատմամբ և վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ բավական բարյացակամ էր: Պատկերացրեք՝ ամերիկացի որոշ ֆիզիկոսներ և քաղաքական գործիչներ նույնիսկ պահանջում էին «Սովետին» փոխանցել ատոմային ռումբի գաղտնիքը: 

Չերչիլի ճառի հիմնական իմաստը հենց դա էր՝ սթափվեք, այդ ինչ եք անում, միթե չեք տեսնում, թե իրականում ինչ է կատարվում։ Ուղղակի մեջբերեմ Չերչիլի Ֆուլթոնյան ճառից՝ «Մայրցամաքի վրա իջել է երկաթե վարագույրը: Վարշավան, Բեռլինը, Պրահան, Վիննան, Բուդապեշտը, Բելգրադը, Բուխարեստը, Սոֆիան՝ այս բոլոր հայտնի քաղաքները և նրանց բնակչությունը ենթարկվում են Մոսկվայի ահագնացող վերահսկողությանը: Այդ պետություններում մարդկանց նկատմամբ վերահսկողությունը ճնշող է և հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին: Սա այն ազատագրված Եվրոպան չէ, որի համար մենք կռվում էինք»,- մեջբերման ավարտը:

Հանդգնության շնորհիվ ծնված. ինչպես հայ հանճար Քարշը լուսանկարեց Չերչիլին և Չե Գևարային

Իոսիֆ Ստալինը շատ կտրուկ արձագանքեց Չերչիլի ելույթին` մեղադրելով նրան նոր պատերազմ հրահրելու մեջ և ասաց բառացիորեն հետևյալը. «Մեր դուռը հիմա կիսաբաց է և այդ դռնից կապիտալիստական քամիներ են փչում: Մենք այդ դուռը կփակենք և շատ ամուր»։ Փաստորեն հենց այսպես սկսվեց Սառը պատերազմը: Իհարկե, որոշ պատմաբաններ պնդում են, որ առանց Չերչիլի ճառի էլ այդ պատերազմը սկսված էր, բայց բոլոր դեպքերում ակնհայտ է, որ հենց այս առճակատումը վերջ դրեց հայկական տարածքները վերադարձնելու հայերիս հույսերին: Այնինչ մինչ այդ նման հույսերը բավական իրական էին թվում:

Тегеранская конференция - Sputnik Արմենիա
Կոնյակի արվեստի աստվածը. ինչպես է Չերչիլը փրկել սիրած խմիչքը ստեղծող Մարգար Սեդրակյանին

1945 թվականի ամռանը Պոտսդամի կոնֆերանսից մեկ օր առաջ Խորհրդային Միության արտգործնախարար Մոլոտովը իր բրիտանացի պաշտոնակից Իդենին հայտնեց, որ Մոսկվան պահանջել է Թուրքիայից որոշ տարածքներ, և ավելացրեց՝ «Այն տարածքը, որի մասին է խոսքը, չի պատկանում թուրքերին: Նրանք անարդարացի են վարվել՝ այդ տարածքը խլելով Խորհրդային Միությունից»։ Իսկ երբ բրիտանացի արտգործնախարարը հետաքրքրվեց, թե քանի հայ է ապրում այդ տարածքում, Մոլոտովը պատասխանեց՝ մեջբերում եմ. «Նրանց թիվն այնտեղ 400-500 հազար է: Ամբողջ Խորհրդային Միությունում ապրում է մոտ մեկ միլիոն հայ, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս՝ արտասահմանում՝ ավելի քան մեկ միլիոն հայ: Երբ հայկական տարածքն ընդարձակվի, արտասահմանում ապրող շատ հայեր կձգտեն վերադառնալ հայրենիք: Հայերը շատ ընդունակ և եռանդուն մարդիկ են, հատկապես տնտեսական հարցերում: Թող թուրքերը հայկական տարածքները վերադարձնեն Խորհրդային Միությանը, դա արդարացի կլինի»:

Հայկական կոնյակն անհետացավ Գագարինի տիեզերանավից

Հիշեցնեմ, որ այն ժամանակ հենց այս հարցով Մոսկվային էին դիմել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Հայաստանի արտգործնախարարությունը նույնիսկ մի տեղեկանք էր պատրաստել, որտեղ հիմնավորել էր, որ պատմականորեն հայերին են պատկանում Ալաշկերտը, Բայազետը, էրզրումը, Մուշը, Վանը և այլն, բայց իրականում Մոսկվան, իհարկե, թուրքերին նման պահանջներ երբեք չէր ներկայացրել, խոսքը ընդամենը Կարսի նահանգի և Երևանի նահանգի Սուրմալուի գավառի մասին էր: Սա կազմում է մոտ 20 հազար քառակուսի կիլոմետր, Խորհրդային Հայաստանի տարածքի 80 տոկոսը: Այսինքն՝ հիմա Հայաստանի տարածքը, եթե չհաշվենք Արցախը, կկազմեր մոտ 50 հազար քառակուսի կիլոմետր: 

Գիտեք, իհարկե, որ այն ժամանակ զանգվածային հայրենադարձություն սկսվեց, աշխարհի տասներկու երկրներից Հայաստան եկան տասնյակ հազարավոր հայեր: Եվ կարելի է ասել, որ նրանք Սառը պատերազմից կրկնակի տուժեցին: Հույս ունեին բնակվել այն տարածքներում, որոնք վերադարձվելու էին Հայաստանին, բայց դա չիրագործվեց, որովհետև առճակատում սկսվեց Խորհրդային Միության և Արևմուտքի միջև:

Уинстон Черчилль - Sputnik Արմենիա
Հայկական կոնյակը կասկածից դուրս է, արդյո՞ք Չերչիլը «Դվին» էր սիրում

Այսինքն` հայերիս հետապատերազմյան բոլոր հույսերը վերջնականապես սպանեց Սառը պատերազմը, որի սկիզբը ինչ-որ իմաստով նշանավորեց Ուինսթոն Չերչիլը ֆուլթոնյան իր ճառով: Ու այդ ճառից հետո էլ հայտնի բրիտանացին շարունակում էր ըմբոշխնել հայկական կոնյակը: էսպիսի բան են պատմում: Իմանալով, որ Ստալինը մեծ զայրույթով է ընկալել իր ելույթը, Չերչիլը մի առիթով ասել է՝ «Վերջ, այդ մարդը ինձ այլևս ոչ սև խավիար կուղարկի, ոչ էլ «Դվին» կոնյակ»:

Հայկական կոնյակը մեզ օգնական կամ Կոնյուխովի համաշխարհային ռեկորդը

Բայց երբ Ստալինին հասան այդ լուրերը, նա կարգադրեց կրկնապատկել Չերչիլին պարբերաբար ուղարկվող կասպյան ձկնկիթի խմբաքանակը, ավելին՝ երբ 49 թվականին բրիտանացին դարձավ 75 տարեկան, խորհրդային առաջնորդը նրան այդ կապակցությամբ 75 շիշ հայկական կոնյակ ուղարկեց: Չերչիլի արձագանքն այսպիսին էր՝ «Ափսոս, 100 տարեկան չեմ, թե չէ 100 շիշ կստանայի»։

Լրահոս
0