Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նոր օրենքն ավելի կծանրաբեռնի դատարանները. Մարգարյանը մտահոգ է

© SputnikАтом Маргарян
Атом Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փոփոխությունների ու լրացումների նախագծին։
Նոր օրենքն ավելի կծանրաբեռնի դատարանները. Մարգարյանը մտահոգ է

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ կառավարության տնտեսական կանխատեսումները, որոնք կապված են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման ու կիրառման հետ, կարող են ինչ-որ առումով իրականանալ։ Նոր օրենքը կարող է արդյունավետ լինել կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարում, բայց, ընդհանուր առմամբ, կարճաժամկետ էֆեկտը կարող է լինել բացասական։

Сурик Хачатрян - Sputnik Արմենիա
Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը

«Բայց կա նաև այլընտրանքային, համաներման տարբերակը, ինչը նախատեսում է որոշակի միջոցներ, օրինակ` գնահատված ակտիվների պետության օգտին բռնագանձումը կամ կամավոր հանձնումը։ Բայց դա այս տարբերակի շրջանակների մեջ չի մտնում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Այդուհանդերձ, տնտեսագետը կարծում է, որ պետք է ողջունել նման փոփոխությունները, որովհետև մեծ հաշվով տասնամյակների կապիտալի սկզբնական կուտակման ժամանակահատվածում մեր տնտեսության զգալի հատվածն ունեցել է անօրինական ծագում։

«Սեփականաշնորհումը հենց սկզբից հանդիսացել է այդ բազան։ Հետագայում նաև եղել են պետական բյուջեի միջոցների ատկատների համակարգը, կաշառակերությունը, շորթումներից գոյացած հսկայական միջոցները»,– նշեց տնտեսագետը։ 

Մարգարյանի տեղեկացմամբ` մարդիկ օֆշորներում պահ են տվել գումարներ հետո դրանք ներդրել են տարբեր օբյեկտներում ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում։

Ըստ տնտեսագետի` եթե առնվազն 10 հազար պաշտոնյայի կամ գործարարի նկատմամբ իրականացվեն նման հետապնդումներ, դատական ու իրավական համակարգերի վրա կընկնի հսկայական ծանրաբեռնվածություն։ Առանց այդ էլ դատարանները գերծանրաբեռնված են քաղաքացիական հայցերով։

Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին

Նշված օրինագծի հիմնական լեյտմոտիվն, ըստ Մարգարյանի, ոչ թե քրեական, այլ քաղաքացիական քննությամբ գնահատական տալն է, թեև չի բացառվում քրեական գործերի հարուցումը։ Մեծ հաշվով սա ոչ թե անձին պատասխանատվության կանչելու, այլ զուտ ապօրինի ծագմամբ գույքը բռնագանձելու միջոց է։ Բոլոր դեպքերում պետք է փաստաթղթային հիմքերով ապացուցված լինի, որ այս կամ այն գույքը, ակտիվը, արժեթուղթը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։

Строительные работы на месте будущего парка 2800-летия Еревана (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Եվրոպայի Սերգեյին» կմեղադրե՞ն ապօրինի հարստացման մեջ. «Ժամանակ»

Տնտեսագետը համոզված է, որ զուտ ընթացակարգային առումով, որպես գաղտնազերծման, բացահայտման կամ երևակման գործընթաց, այն լինելու է բարդ, ժամանակատար ու ծախսատար։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։

Նշենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ՝ մարտի 4-ին, ԱԺ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ նախագծի ընդունումից հետո ՀՀ ներկա ու նախկին (1990թ-ից սկսած) պաշտոնյաների` 25 մլն դրամը կամ 50 000 դոլարը գերազանցող գույքը կհամարվի պոտենցիալ ապօրինի ձեռք բերված։

Պաշտոնյաները ստիպված կլինեն հիմնավորել իրենց ձեռք բերած թանկարժեք գույքի օրինական ծագումը։

Օրենքը կիրառելի չէ ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ, դրա շահառուները լինելու են բացառապես նախկին ու ներկա պաշտոնյաները։

Լրահոս
0