Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

© Photo : official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян принял чрезвычайного и полномочного посла России в Арменн Сергея Копыркина (17 октября 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян принял чрезвычайного и полномочного посла России в Арменн Сергея Копыркина (17 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում վերջերս նախագահական նստավայրում ռուսական ռոմանսի երեկոյի կազմակերպման համար, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 75-ամյակին:

Посол России Сергей Копыркин на торжественном приеме по случаю Дня дипломатического работника (10 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանը զգույշ է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին. Կոպիրկին

Խոսվել է նաև Հաղթանակի 75-ամյակի առիթով համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունների մասին:

Հայ-ռուսական համագործակցությունը ՀԱՊԿ–ի կարևոր բաղադրիչն է. Կոպիրկին

Անդրադարձ է կատարվել գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելուն:

Ինչպես ՌԴ դեսպանատան ամենաջահել դիվանագետը հայտնվեց Երևանում ու յուրային դարձավ

Լրահոս
0