Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում. ցնցումները զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզում

© Photo : Matt Katzenbergerсейсмограф
сейсмограф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցված երկրաշարժը զգացել են նաև Հայաստանի Մեղրի և Ագարակ քաղաքներում: 

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Այսօր Իրան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև Հայաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Медики и спасатели везут раненого мальчика в машину скорой помощи после землетрясения, произошедшего в деревне Баскале в провинции Ван (23 февраля 2020). Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան շարունակում է ցնցվել. Հայաստանում երկրաշարժի վտանգ կա՞

Իրանի ու Թուրքիայի սահմանին երկրաշարժ է եղել

«Մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ: 

Մեկ օրում` 2 երկրաշարժ. Իրան-Թուրքիա սահմանային գոտին կրկին ցնցվել է

Լրահոս
0