Գիրանալու վտանգ չկա. ռուսական հացագործարանում սկսել են լավաշ թխել

© Sputnik / Asatur YesayantsФестиваль шашлыка в Ахтале
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ պահպանվում է ցորենի ալյուրի կարևոր բաղադրիչների մեծ մասը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արխանգելսկի հացագործարանում սկսել են հայկական լավաշ թխել։ Տեղեկությունը հայտնում է Region29.ru–ն` նշելով, որ լավաշը հացի հնագույն տեսակներից է։

Լավաշը թխվում է ժամանակակից սարքավորումներով։

«Այժմ արդեն տանը հնարավոր կլինի շաուրմա պատրաստել», – գրում է կայքը` ընդգծելով, որ լավաշը թխում են առանց խմորիչի` միայն ջուր, ալյուր և աղ։

«Արխանգելսկխլեբ»» ՓԲԸ–ի լաբորատորիայի պետ Ելենա Նեմշիլովայի խոսքով` լավաշը մեծ պահանջարկ է վայելում, գնում են թե՛ տոն օրերին, թե՛ ամեն օր։

Лаваш не по-детски  - Sputnik Արմենիա
Փոքրիկ հայ աղջնակը հմտորեն լավաշ է թխում. տեսանյութը համացանցի հիթ է դարձել

«Տանը կարելի է լավաշով ռուլետներ, շաուրմա և տարատեսակ միջուկներով (պանիր, կաթնաշոռ, երշիկեղեն) նախուտեստներ պատրաստել»,– ասում է նա։

Հայկական լավաշից պատրաստվող նախուտեստների քանակը կախված է սառնարանի պարունակությունից և խոհարարի երևակայությունից։

Բաղադրատոմսերի ցանկը կարելի է գտնել համացանցում։ Ըստ հոդվածագրի` ցանկացած հարցման դեպքում լավաշով պատրաստվող մոտ 250 բաղադրատոմս է առաջարկվում։

Կայքն ընդգծում է, որ նորույթը ոչ միայն համեղ է, այլև օգտակար. «Միաժամանակ և՛ դիետիկ է, և՛ սննդարար։ Որքան ուզես, կարող ես ուտել։ Գիրանալու վտանգ չկա»։

CNN–ը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկում

Լավաշի թխման եզակի տեխնոլոգիայի շնորհիվ պահպանվում է ցորենի ալյուրի արժեքավոր նյութերի մեծ մասը` ֆոսֆոր, բջջանյութ, պղինձ, մանգան, երկաթ, ցինկ, մագնիում, ինչպես նաև В1, В3, В6, Е և РР վիտամինները։

Կայքը նշում է` լավաշն օգնում է կարգավորել օրգանիզմի ածխաջրերի մակարդակը, օգտակար է ինչպես իմունային համակարգի ամրապնդման, այնպես էլ մարսողության համար։

Հայկական անուշաբույր լավաշը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն