00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը

© Sputnik / Ekaterina MikaridzeДом Микаэла Арамянца
Дом Микаэла Арамянца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիի պատմական այս շենքը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև բացառիկ պատմությամբ․ հենց այս տան հետ է կապված նավթային մագնատ, մեկենաս, Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր և գործընկեր Միքայել Արամյանցի սիրո պատմությունը։

Տունը, որի մասին խոսելու ենք, թիֆլիսյան գործարար Միքայել Արամյանցի և Եվգենյա Շխիյանցի սիրո անխոս վկան է։

© Facebook/HayartunՄիքայել Արամյանց
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանց

Ֆինանսական հարցերում հաջողակ գործարարը, սակայն, անձնական կյանքում դժբախտ էր։ Բացահայտելով կնոջ դավաճանությունը՝ Արամյանցը որոշեց բաժանվել նրանից։ Ապահարզանի դատական գործընթացը տևեց ութ տարի, որից հետո վերջապես նա ազատություն ձեռք բերեց և սկսեց անկախ ապրել. որոշ ժամանակ անց փորձեց նոր երջանկություն գտնել։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Նրա ընտրյալը Եվգենյա Շխիյանցն էր՝ Թիֆլիսի բարձրաշխարհիկ կանանցից մեկը։ Որպես սիրո առհավատչյա` Արամյանցը նրան եռահարկ տուն նվիրեց, ինչը, ի դեպ, ամենևին էլ չխանգարեց, որ Եվգենյան լքի իրեն՝ հանուն այլ տղամարդու։ Չնայած, գրեթե մեկ դար առաջ կատարված իրադարձություններ մասին շատ բան անորոշ է ու երերուն, թե՛ սիրային պատմությունը, ըստ որի՝ հեռանալուց որոշ ժամանակ անց, արդեն ծանր հիվանդությամբ տառապող Շխինյանցը վերադարձել է Արամյանցի մոտ և մահացել նրա ձեռքերում, թե՛ այն, որ շռայլ երկրպագուն Շխիյանցին հենց այս տունն է նվիրել։ Կարելի է պնդել միայն, որ պատմության հերոսներն իրոք գոյություն են ունեցել, և Արամյանցն, իրոք, բավականին շռայլ էր։

Մեր պատմության մեջ այդքան հաճախ հանդիպող առանձնատունը բավական հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի։ Այստեղ կարելի է հասնել տարբեր ճանապարհներով․ Կոստավա փողոցից` եթե Մետրոյի Ռուսթավելի կայարանից դուրս գալով քայլեք, այսպես կոչված, թունելի ուղղությամբ, և Զանդուքելի փողոցից, որն արդեն մետրոյի աջակողմյան մասում է, Մաքդոնալդսի շենքից վերև։ Մենք այդ պատմական տուն կայցելենք թունելով։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Քայլում ենք փողոցի ձախ կողմով. դեպի առանձնատուն տանող կամարն է, առաջին բակը, բայց չէ, այդտեղ չենք գնում։ Ներս ենք մտնում հաջորդ դարպասից, այստեղ փոքրիկ բակ է՝ վեր խոյացող ճանապարհով։ Ահա և այն՝ մեծ ու կրքոտ սիրո վկան կանգնած է իր բարձունքում և վերից վար ներողամտորեն զննում է մեզ՝ մեղավորներիս։ Հետաքրքիր բան է։

Փորագրված պատշգամբներով այս հրաշքի դիմաց Արամյանցի` վարձակալությամբ տրվող տունն է, որը նաև նրա եկամտի աղբյուրներից մեկն էր։ Երկու տներն իրար են նայում։ Տան ճակատային մասը նայում է Կոստավա փողոցին, ասես հեքիաթային պալատ լինի։ Որպեսզի ավելի պարզ լինի՝ Եվգենիայի տուն հնարավոր էր հասնել միայն այս տան բակով։ Հենց այսպես։ Իսկ հիմա դանդաղ բարձրանանք վերև։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Մի անգամ զբոսնելով հասել էի այստեղ. հաճելի, տաք եղանակ էր։ Արևն արդեն մայր էր մտել, և քամին սկսում էր երեկոյան մեղեդին նվագել։ Ի՞նչ իմանաս՝ ինչ նոտաներ էին։ Բայց համադրությունը հաճելի էր։ Ուզում էի նստել սեղաններից մեկի մոտ և ամբողջությամբ մի մեծ «աչք» կամ «ականջ» դառնաս, որպեսզի ոչինչ բաց չթողնես․ ո՛չ շիկակարմիր յուղաներկը, որ մայրամուտը լղոզել էր երկնքում, ո՛չ համառ մոմի պես տնկված Բիլթմոր ապակե հյուրանոցի ապակիներում զարմանահրաշ արտացոլանքները, ո՛չ փողոցում զբոսնող մարդկանց։

Հայտնի թիֆլիսցի ճարտարապետ Օզերովի նախագծով կառուցված տան բաց պատշգամբից ամբողջ քաղաքը երևում է, ասես ափիդ մեջ լինի։ Մի խոսքով` հոյակապ տեսարան է։ Հատկապես, երբ մթնշաղին վառվում են բակում կախված լապտերները։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Ուշիուշով ուսումնասիրում եմ տան ամեն մի մանրուք, ամենատպավորիչը փայտից քանդակած ժանյակներն են։ Տեսքից երևում է` վերջերս են վերականգնել։ Չորս տարի առաջ առաջին հարկն ամբողջությամբ վաճառել են` որպես կոմերցիոն տարածք։ Այժմ այստեղ գործում է «Կետո և Կոտէ» ռեստորանը։

-Ոչ, ոչ, ինտերիերը նկարահանելը խստիվ արգելվում է,-ասում է մենեջերը՝  նկատելով, որ պատրաստվում եմ լուսանկարել,- տարածքը գնելուց հետո հնարավորինս փորձել ենք ամեն բան պահպանել ։

Իմ այցելության պահին տարածքում  քիչ մարդ կար։ Երկրորդ դահլիճի հեռավոր անկյունում մի զույգ էր նստած, արտասահմանցիներ էին։ Մենեջերի ուղեկցությամբ անցնում ենք նախամուտքից ներս տանող հնաոճ դռների միջով։

-Շատ հին են,- ասում է մենեջերը՝ գլխի շարժումով ցույց տալով դռները, ապա սալիկապատ վառարանը։

«Գիտե՞ք՝  ռեստորանի բացման ժամանակ վառել էինք։ Այնպես որ, գործող վառարան է, բուտաֆորիա չէ»,- ժպտում է նա։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Շարունակենք քայլել։ Հաջորդ սրահում կինը խնդրում է ուշադրություն դարձնել հատակին։

«Ուզում էին հատակն ամբողջությամբ պահպանել։ Դրա համար առաջնային ծածկը հանեցինք, հիմքում նորը փռեցինք, իսկ հին փայտածածկը նորից փռեցինք դրա վրա»,- պատմում է մենեջերը` կոշիկի ծայրը հատակին սահեցնելով։

-Իսկ ինչո՞ւ է ռեստորանը կոչվում «Կետո և Կոտէ»,- հարցնում եմ ես։

-Շատ պարզ է,- ժպտում է դռան մոտ կանգնած մենեջերը ,- այս տան բակում են նկարել լեգենդար «Կետո և Կոտէ» ֆիլմի տեսարաններից մեկը։

Մտովի արձանագրում եմ` հասկանալի է` ռեստորանի անվան գաղափարը հենց հիմքում է, տերերն էլ այն հաջողությամբ օգտագործել են։ Ահա ևս մեկ սիրո պատմություն։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Շքամուտք մտնելուց առաջ մի քանի հուշատախտակ եմ  նկատում։ Դրանցից մեկի վրա գրված է` տունը կառուցվել է Ալեքսանդր Օզերովի նախագծով, մյուսին՝ որ այստեղ ապրել է հայտնի կոմպոզիտոր Դավիդ Տորաձեն։ Ի դեպ, փակուղին (առանձնատան ` Զանդուկելի փողոցի մուտքը), հենց կոմպոզիտորի անունով է կոչվում։

Դրսից տան պատերին նկատելի ճաքեր չկան, տեղը-տեղին կառուցված է ու խնամված։ Միայն թե կողամասերից մեկի տեսքը փչացնում են ռեստորանի դրսի խողովակները։

Շքամուտքի աստիճաններին նրբագույն ծաղիկներ են, բայց հին տներով զբոսնելիս դրանց սկսում ես սովորել։ Ընդ որում, լույսն այստեղ աղոտ է և այս ողջ նրբագեղությունը լուսավորում է թույլ  լույսով։ Արդյունքում այն ամենը, ինչը կարելի է տեսնել, ասես սուզվում է ինչ-որ թախծոտ քնքշանքի մեջ։

Իսկ որտե՞ղ է ինքը՝ Եվգենյան ապրել։ Այստե՞ղ, այս նեղլիկ, երկար դռների հետևո՞ւմ։ Եվ, Միքայելին ուղեկցելով, դուրս է եկել այս գրեթե թատերական պատշգա՞մբ։ Ի՞նչ իմանաս՝ իրականում ինչ է եղել։ Բայց շատ եմ ուզում հավատալ հենց այս տարբերակին։

Շարունակում եմ բարձրանալ։ Երրորդ հարկում շքամուտքը փոքր-քիչ ձևափոխված է։ Առաջին հայացքից չես էլ հասկանում, թե ինչն այստեղ այն չէ։ Մեկ այլ դետալ ևս ապշեցնում է․ նեղլիկ  շքամուտքում հանպատրաստից արտ-սալոնի նման մի բան կա։ Աստիճանների դիմաց, պատից հին, մեծ հայելի է կախված։ Դրա տակ լրագրերի սեղանիկն է, սեղանիկի կողքին՝ հնաոճ նրբագեղ բազկաթոռ։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Տարակուսած շուրջս եմ  նայում։ Չէ, եթե ես ինչ-որ եվրոպական տան շքամուտքում լինեի, ամենևին էլ չէի զարմանա։ Ի վերջո՝  նրանց մոտ բոլոր շքամուտքերն այսպես են կառուցված։ Եվրոպական շքամուտքերից հետո մտնելով մերոնց շքամուտքերը, զայրանում ես բնակիչների անտարբերությունից, մինչդեռ այստեղ` բնակարանի մուտքի մոտ թանկարժեք կահույք է, ասես տանտերերը հանգստի են հրավիրում յուրաքանչյուր պատահական ու ոչ պատահական անցորդներին։

Զարմանքից քարացած՝ սկսում եմ  նայել պատերին, որոնք ծածկված են հայտնի երաժիշտ, դաշնակահար Ալեքսանդր Տորաձեի լուսանկարներով։

Այստեղ երկու դուռ կա։ Հերթով թակում եմ երկուսն էլ, բայց քանի որ դրանք ոչ ոք չի բացում, դանդաղ իջնում եմ  ներքև։ Երկրորդ հարկում` անմիջապես պատշգամբի մոտ, սանդուղքի վրա, մի տղամարդ է կանգնած։ Անվտանգության աշխատակիցն է, ասում է` երկրորդ հարկը ինչ-որ մեկի սեփականությունն է, այստեղ լուսանկարել խորհուրդ չի տրվում։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

-Նա բնակարանն է գնել, ոչ թե ամբողջ պատմական հուշարձանը,- խիստ տոնով ասում եմ ես։

-Գուցեև այդպես է, բայց ես, միևնույնն է, պետք է խնդրեմ ՝ չնկարել,- շարունակում է պահակը։

Ուզում էի նրա զայրույթը  շարժել  և ասել` ինչ ինձ պետք է, արդեն նկարել եմ։ Բայց հիշեցի երրորդ հարկը և հարցրի․

-Իսկ ո՞վ է ապրում երրորդ հարկում։

-Այնտեղ երաժիշտ Լեքսո Տորաձեի բնակարանն է։ Նա ԱՄՆ-ում է բնակվում, հիմա այստեղ նրա ազգականներից մեկն է ապրում։ Դժվար է առհասարակ որևէ մեկին տանը բռնացնել,- ասում է պահակը և ներքև իջնում։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Պահակին պատասխանին հետևում են իմ դանդաղ քայլեր. Ես էլ հեռանում եմ պատմական առանձնատնից` մտորելով վրացական մշակույթում ներդրում ունեցած մարդկաց աստղային զույգի` հայտնի կոմպոզիտոր Դավիդ Տորաձեի և հանրաճանաչ դերասանուհի Լիանա Ասաթիանի մասին։ Նրանք սիրել են իրար, ամուսնացել են, իսկ 1952թ-ին ծնվել է նրանց որդին՝ Ալեքսանդրը։

Տարիներ անց՝ 1983թ-ին, Լեքսոն (այդպես են հայրենիքում անվանում Ալեքսանդրին) արտագաղթել է ԱՄՆ։ Ավելի ճիշտ՝ հյուրախաղերով մեկնել է Իսպանիա և չի վերադարձել։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվարությամբ է դաշնակահարն այդ որոշումը կայացրել. չէ՞ որ ստացվում է` Տորաձեն փախել է ԽՍՀՄ-ից։

© Sputnik / Ekaterina MikaridzeՄիքայել Արամյանցի տունը
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Այդ ժամանակ սահմանները փակ էին, և նման որոշում ընդունելու համար մեծ խիզախություն էր պետք։ Հայրը՝ Դավիդ Տորաձեն, նույն տարում մահացել է։ Իսկ ահա դերասանուհի Լիանա Ասաթիանին, ամենայն հավանականությամբ, մեկ անգամ չի հետապնդվել՝  նախքան Խորհրդային Միության քանդվելն ու երկար սպասված ազատության հաստատումից հետո։ Ասաթիանին, սակայն, Վրաստանից չի հեռացել և շարունակել է ապրել այդ նույն տանը, ապրել տոնի սպասումով։ Որովհետև ամեն անգամ երեխաների ժամանումը (դուստրն Անգլիայում էր ապրում) նրա համար մեծ իրադարձություն էր։

Ավելի քան 15 վրացական ֆիլմում հիշարժան դերեր խաղացած դերասանուհին կյանքից հեռացավ  2014թ-ին։

Մտորելով հասել էի փակուղու սկիզբ, որտեղից թեքվում են Զանդուքելի փողոց։ Մի պահ կանգ առա, վերհիշեցի շքամուտքի կահույքը։ Այնտեղ հայտնաբերածս հին բազկաթոռն ինձ համար այլևս կահավորանքի առարկա չէր, այլ ամենակարևորին սպասելու խորհրդանիշ․․․

Լրահոս
0