00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղին է կանանց իրավունքների բարձրաձայնումը. ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են կանանց

© Sputnik / Asatur Yesayants8 марта в Ереване
8 марта в Ереване  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է նաև կանանց նկատմամբ բռնություններին և նշել, որ ամեն ինչ պետք է անել նրանց իրավունքների պաշտպանության և դերի բարձրացման համար։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են հայ կանանց, քույրերին և մայրերին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Քաղաքացիները՝ Մարտի 8-ի պատմության ու ոչ ցանկալի նվերների մասին - Sputnik Արմենիա
Ինչ օր է Մարտի 8-ը, և ինչ նվեր չեն ուզում ստանալ կանայք. հարցախույզ Երևանում

Նիկոլ Փաշինյանը իր շնորհավորական ուղերձում նշել է, որն այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է կանանց և աղջիկների նկատմամբ անսահման սերն ու հարգանքն արտահայտելու:

«Այս օրը միայն շնորհավորանքների և մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին ջերմ խոսքեր ու ծաղիկներ նվիրելու առիթ չէ, այլև ևս մեկ անգամ արձանագրելու օրվա խորհուրդը, որը կապված է կանանց իրավունքների պաշտպանության հետ: Թեև մեր երկրում կանանց իրավունքների պաշտպանության առումով ակնհայտ խնդիրներ ակնառու չեն, մշտապես տեղին է կանանց իրավունքների հետ կապված հարցերի քննարկումն ու բարձրաձայնումը»,- գրել է նա:

Վարչապետն անդրադարձել է նաև հանրության շրջանում տեղ գտած կանանց նկատմամբ բռնության դրսևորումներին, ինչը, ըստ Փաշինյանի, անթույլատրելի և անընդունելի է, առավելևս բռնությունից զերծ հանրություն ունենալու մեր համազգային տեսլականի համատեքստում:

«Մեր խնդիրն է՝ բարձրացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մակարդակն ու որակը, որն ի վերջո պիտի հանգեցնի համապատասխան մարմինների կողմից դրանց կանխարգելմանն ու բացառմանը»,- նշել է ՀՀ վարչապետը:

Եվս մեկ անգամ շեշտելով կանանց դերի կարևորոթյունը, Փաշինյանն ընդգծել է, որ նրանք մեծ դեր և նշանակություն ունեն նաև հեղափոխության գործում։

Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին

«Երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ: Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով լինեն ակտիվ, քաղաքական, տնտեսական, հանրային առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան։ Դա մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է»,- շեշտել է Փաշինյանը:

Празднование Международного женского дня в Донецке - Sputnik Արմենիա
Թատրոն, կինո, համերգ. Երևանի քաղաքապետարանը մարտի 8-ին հաճելի անակնկալ է պատրաստել

Վարչապետը խոստացել է հետամուտ լինել կանանց կողմից բարձրացվող խնդիրներին և նախաձեռնել այնպիսի ծրագրեր որոնք առավել հնարավոր են կդարձնեն կանանց ներուժի լիարժեք իրացումը թե՛ ընտանիքում և թե՛ հանրային կյանքում։

«Պատահական չէ, որ պետական կառավարման համակարգի բարձր օղակներում այսօր հաջողված գործունեություն են ծավալում բազմաթիվ կանայք և իմ պատկերացմամբ՝ նրանց թիվը գնալով ավելի պիտի մեծանա։

Մեր կառավարությունը հետամուտ է լինելու ձեր կողմից բարձրաձայնվող խնդիրների լուծմանն ու նախաձեռնելու է այնպիսի ծրագրեր, որոնք առավել հնարավոր են դարձնելու ձեր ներուժի լիարժեք իրացումը թե՛ ընտանիքում և թե՛ հանրային կյանքում։

Կանայք Հայաստանի Ազգային ժողովի պատմության մեջ

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, նորանոր նախաձեռնություններ և ընտանեկան ջերմություն»,- եզրափակել է նա:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորել է բոլոր կանանց և աղջիկներին։ Նախագահը` տիկնոջ` Նունե Սարգսյանի, հարսի և թոռնուհիների հետ Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք և աղջիկներ»:

Весна в Ереване - Sputnik Արմենիա
Մինչև մարտի 8-ը կկարողանա՞նք կարճաթև հագնել. Սուրենյանը երկուշաբթին բարի լուրով է սկսել

Հիշեցնենք, որ Մարտի 8-ի «ծնունդը» կարելի է համարել 1908թ.-ի ցույցը, երբ 5 հազար կանայք երթ անցկացրին Նյու Յորքում ու պահանջեցին, որ աշխատանքային ժամերը նվազեցնեն ու տղամարդկանց հավասարազոր իրավունքներ ունենան։

1910թ.-ին գերմանացի քաղաքական գործիչ Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկեց աշխատավոր կանանց օր սահմանել:

Կանանց միջազգային օրն առաջին անգամ նշվեց 1911թ–ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվեց 1914թ–ին:

Ladaniva–ի հայ երգչուհին կնստի «Լադա Նիվայի» ղեկին ու կբացահայտի Հայաստանը

1977թ.–ին ՄԱԿ–ը մարտի 8-ը հռչակեց «Կանանց միջազգային տոն»: ՀՀ անկախության հռչակումից հետո` Մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց «Մայրության ու գեղեցկության օր»: 2001թ–ին ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով Մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Լրահոս
0