00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին

© Sputnik / Andranik GhazaryanСтуденты ГЭУА в первый день учебного года
Студенты ГЭУА в первый день учебного года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկը համարում է, որ հայ կանայք չափազանց պահանջկոտ են սեփական անձի հանդեպ, մյուսը չի հասկանում, թե ինչու է հայուհիների մեծ մասը դիմանում սահմանափակումներին։ Sputnik Արմենիան ներկայացնում է օտարերկրացի կանանց կարծիքը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Երբեմն մեզ թվում է` մենք գրեթե ամեն ինչ գիտենք մեր մասին, սակայն ոչ միշտ է այդպես։ Շատ հաճախ մեզ իսկապես բացահայտում են կողքինները իրենց անաչառ հայացքով։ Մարտի 8-ի նախաշեմին որոշել ենք պարզել, թե հայուհիների մասին ինչ են մտածում օտարերկրացի կանայք, որոնք բախտի բերմամբ կամ պատահմամբ հայտնվել են Հայաստանում։

Пьерлуиджи Саккуччи - Sputnik Արմենիա
Ինչո՞վ են տարբերվում հայ և իտալացի կանայք․ Պիերլուիջի Սակուչին բացահայտել է գաղտնիքը

Կարծիքները տարբեր են, սակայն բոլորն էլ համակարծիք են երկու հարցում` հայուհիները հյուրասեր են ու ընտանիքին նվիրված, և նրանք չափից շատ են շպարվում։

Ներկայացնում ենք օտարերկրացի կանանց կարծիքը։ Նրանց հետ անձամբ ենք շփվել։

Ինչու են հայ կանայք տաքսու վարորդ աշխատում. մի կնոջ պատմություն

Մեգան Սթար, ԱՄՆ (բլոգեր)

Հայուհիները շատ բարեհամբույր են և հյուրընկալ։ Այստեղ միշտ կարող ես մի կնոջ գտնել, որը քեզ կօգնի ցանկացած հարցում։ Տեղացի աղջիկները շատ գեղեցիկ են, բայց, չգիտես ինչու, շատ են շպարվում` բնական գեղեցկությունը ցուցադրելու փոխարեն։

Չեմ կարողանում հասկանալ` ինչու է նրանց այդքան մտահոգում, թե իրենց մասին ինչ կմտածեն ուրիշները։ Հայուհիներն ուժեղ են, խելացի, գեղեցիկ, և նրանք ամենևին էլ կողմնակի անձանց գնահատականի կարիք չունեն։

© Photo : Facebook / Megan C. StarrՄեգան Սթար
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Մեգան Սթար

Նատալյա Կոլոմազովա, Ռուսաստան (երեք երեխայի մայր)

Հայուհիները չափազանց պահանջկոտ են սեփական անձի հանդեպ։ Նրանք սիրում են և կարողանում են հյուր ընդունել։ Հեշտությամբ կարողանում են կես ժամում տարատեսակ ուտեստներով սեղան գցել։ Մաքրություն ու կարգուկանոն են պահպանում տանը, որտեղ շատ երեխաներ կան։ Առավոտյան 9-ին շպարված և հարդարված մազերով երեխային պոլիկլինիկա տանելն էլ խնդիր չէ նրանց համար։

Իմ կողակիցը հայ է, կամ հայ ամուսինների օտարազգի կանայք

Այդ առումով ինձ համար կատարյալ կին է ամուսնուս մայրը։ Նա հիանալի տնային տնտեսուհի է, միշտ խնամված, ժամանակ է գտնում թատրոն հաճախելու և ընկերուհիների համար, բարեհամբույր է և լավատես բոլոր հարցերում։ Ընդ որում` նա երեք երեխաների մայր է, 4 թոռների տատիկ, որոնց դաստիարակման գործում ակտիվ մասնակցություն ունի, և մինչ օրս աշխատում է որպես բժիշկ։

© Photo : Facebook / Наталья КоломазоваՆատալյա Կոլոմազովա
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Նատալյա Կոլոմազովա

Կարոլին Կոստեն, Ֆրանսիա (գործարար)

Հայաստանը բավականին պահպանողական երկիր է։ Այստեղ մինչև հիմա էլ աղջկան (երբեմն էլ տղային) ստիպում են ամուսնանալ շատ երիտասարդ տարիքում։

Չնայած դրան, հայուհիները խելացի են, համարձակ և համառ։ Նրանք գիտեն` ինչպես օգուտ քաղեն իրենց վիճակից։ Միևնույն ժամանակ բազմաթիվ կանայք մի խնդիր ունեն. նրանց շատ են ճնշում ամուսնու ընտանիքում...

Երբեմն ինձ զարմացնում է, թե ինչպես են աղջիկները փորձում գրավել հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը (օրինակ` վառ շպարով)` սեփական անհատականությունը գտնելու փոխարեն։ Թվում է` նրանք իրենց ավելի շատ տեսնում են որպես օբյեկտ, քան որպես սեփական ցանկություններ ունեցող կենդանի էակ։

© Photo : Facebook / Caroline ConstenԿարոլին Կոստեն
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Կարոլին Կոստեն

Մեյսի Գալվան, ԱՄՆ (ուսուցչուհի Գավառի մոտ գտնվող գյուղերից մեկում)

Հավատում եմ, որ կանայք այս երկրի առանցքն են։ Նրանք անհավանական նվիրվածությամբ են հոգ տանում իրենց ընտանիքների մասին։

Աղջիկները քրտնաջան պարապում են դպրոցում, թեև երբեմն կրթությունը շարունակելու հնարավորություն չեն ունենում։ Ընտանիքները հաճախ թույլ չեն տալիս նրանց տեղափոխվել մայրաքաղաք և շարունակել ուսումը։ Ընդհանրապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար մի շարք սահմանափակումներ կան։

Կարծում եմ, որ հայուհիները նրբազգաց են, աշխատասեր, նպատակասլաց։ Նրանք լավագույն մարդիկ են, որոնց հանդիպելու բախտ է վիճակվել ինձ։

© Photo : Facebook / Macy GalvanՄեյսի Գալվան
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Մեյսի Գալվան

Ելենա Կոժեմյակինա, Ռուսաստան (գործարար)

Մանկուց հայ կանանց մոտ սերմանում են «ես պարտավոր եմ» կարծրատիպը։ Դա հաճախ խանգարում է զարգացմանը, իսկ երբեմն էլ մեղքի զգացում ծնում, երբ անհաջողության են բախվում։

Հայուհիների առանձնահատկություններն են ջերմությունը, հարմարավետություն ստեղծելն ու դասական կանացիությունը։

Առավոտյան 9-ին հարդարված մազերով, երեկոյան դիմահարդարմամբ և տոնական զգեստով լինելու կարողությունը զվարճացնում է, բայց այդ աշխատատար հմտությանը շատերն են տիրապետում։

© Photo : Facebook / Elena KozhemyakinaԵլենա Կոժեմյակինա
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Ելենա Կոժեմյակինա

Ալիսա Սաֆրոնովա, Ռուսաստան (ուսուցչուհի, լրագրող)

Դրական կողմերից մեկն այն է, որ հայ կանանց համար ընտանիքն առաջին հորիզոնականում է։ Բացի այդ, շատ կանացի են։

Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ապա դրանցից մեկը սեփական սեքսուալությունը ժխտելն է։ Թերություն եմ համարում նաև զոհաբերությունը, չափից ավելի խոնարհ լինելը և այն, որ նրանց շատ է մտահոգում շրջապատի կարծիքը։

© Photo : Facebook / Alissa FrankԱլիսա Սաֆրոնովա
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Ալիսա Սաֆրոնովա

Ֆրեն Լինգարդ Հանսեն, ԱՄՆ (ուսուցչուհի)

Հայուհիների վարքագծի որոշ կետեր ինձ հիշեցնում են 60-ականներին ապրած իմ հայրենակից կանանց։ Ընդհանուր առմամբ հասարակության մեջ շատ է սեքսիզմը, շատ են դոգմաները, թե աղջիկն ինչ պետք է անի կամ ինչ չպետք է անի։

Մյուս կողմից, ես այստեղ շատ ամուր ընտանիքներ եմ տեսնում, իսկ ամուսնացած կանայք համընդհանուր աջակցություն և ընտանեկան սեր են վայելում։

© Photo : Facebook / Fran Lynggaard HansenՖրեն Լինգարդ Հանսեն
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Ֆրեն Լինգարդ Հանսեն

Յուլյա Բերդնիկովա, Ռուսաստան (հոգեբան, լուսանկարիչ, մայր)

Ես հայուհիներին կբաժանեի 2 խմբի. նրանք, ովքեր մեծացել են Հայաստանում, և նրանք, ովքեր կյանքի որոշակի փուլն անցկացրել են արտասահմանում։ Առաջիններին ավելի շատ է մտահոգում հասարակական կարծիքը, և սեփական անձի կայացումը նրանք տեսնում են ընտանիք կազմելու մեջ։

8 Марта на улицах Еревана - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ էր ՀՀՇ-ն հալածում Մարտի 8-ը, և ինչպես հայ կանայք երկու տոն ունեցան

Բացի դրանից, ես չեմ նկատել, որ սեփական առողջության մասին լրջորեն հոգան։ Առաջին խմբի հայուհիներն արտաքնապես կարող են ավելի գեղեցիկ լինել, բայց նրանց դեպքում առողջությունն առաջին տեղում չէ։

Իսկ երկրորդ դեպքում կանայք ավելի անկախ են, վստահ, փորձում են փոխել սեփական անձն ու շրջապատող աշխարհը։ Նրանք ավելի համարձակ են, ինչը դրսևորվում է նաև արտաքինում։ Չեն վախենում առանձին ապրել կամ միայնակ ճանապարհորդել։ Արտաքին տեսքին այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց խնամված են։

Հայուհիները կանացի են և բավականին օժտված։ Նրանց դժվար է չնկատել այլազգի աղջիկների ֆոնին. վառ արտաքինն ու հանելուկային լինելն ուշադրություն են գրավում, եթե նույնիսկ շատ չեն շփվում։ Բացի այդ, հայուհիներն ամաչկոտ են։

Չեմ հասկանում սեփական ցանկությունների և երազանքների հաշվին բոլորին գոհացնելու նրանց ձգտումը։

© Photo : Facebook / Jule BerdnikovaՅուլյա Բերդնիկովա
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Յուլյա Բերդնիկովա

Ագնեշկա Ռոլա–Կիրակոսյան, Լեհաստան

Հայուհիներն այս երկրի աղն են։ Եվ վերջ։

© Photo : Facebook / Agnieszka Rola-KirakosyanԱգնեշկա Ռոլա–Կիրակոսյան
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին - Sputnik Արմենիա
Ագնեշկա Ռոլա–Կիրակոսյան
Լրահոս
0