Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը հիվանդ է. հայտնի մեկնաբանը` Կապառոսի մասին

© AFP 2020 / JOSE JORDANХоакин Капаррос во время футбольного матча
Хоакин Капаррос во время футбольного матча - Sputnik Արմենիա
Ռուսաստանցի մեկնաբան Կոնստանտին Գենիչի կարծիքով` եթե Կապառոսը համարում է, որ հայկական հավաքականի հետ աշխատելու ուժ ունի, ապա նրան պետք է միայն հաջողություն մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը հիվանդ է լեյկեմիայով։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունները «Մատչ ՏՎ»–ով մեկնաբանող Կոնստանտին Գենիչը։

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ մեր ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ է նշանակվել 64-ամյա իսպանացի Խոակին Կապառոսը։

«Իսկապես նման խնդիր ու պատմություն կա։ Դրա մասին պաշտոնապես հայտարարվել էր, և Կապառոսն ինքը խոստովանել էր անցած տարվա գարնանը», – ասաց Գենիչը։

Մարզիչը վստահեցրել է նաև, որ լեյկեմիան չի խանգարի աշխատանքին։

​««Սևիլյայում» նա շատ լավ աշխատեց, ակումբն արժանի տեղ զբաղեցրեց Եվրոպայի լիգայում։ Բայց դրանից հետո Խոակին Կապառոսն անհետացավ դաշտից, երևի սկսեց ավելի շատ զբաղվել առողջությամբ։ Նման պատմություն է եղել նաև Էդուարդո Բերիսոյի հետ նույն «Սևիլյայում» և Տիտո Վիլանովայի հետ «Բարսելոնայում»», – ասաց Գենիչը։

Футболистка Ненси Авесян - Sputnik Արմենիա
Նենսի Ավեսյանը Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում է. լուսանկարներ

Նա վստահեցրեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Կապառոսի հետ պայմանավորվելիս չէր կարող շրջանցել այս փաստը, և, ըստ երևույթին, առողջական վիճակի որոշակի լավացում կա, այլապես զարմանալի կլիներ, որ ՀՖՖ–ն խաղադրույք աներ այդ մասնագետի վրա։

Եթե Կապառոսը տեսնում է, որ մարզչական աշխատանքը շարունակելու ուժ ունի, ապա, Գենիչի խոսքով, հավանաբար քաջ գիտակցում և իրեն հաշիվ է տալիս, թե ինչ է կատարվում իր կյանքում։

«Կարծում եմ` նա անձամբ չէր ստորագրի այդ պայմանագիրը, չէր պայմանավորվի ՀՖՖ–ի հետ, եթե իսպանացի բժիշկները կամ այն բժիշկները, որոնց մոտ նա հետազոտվում է, «դոբրոն» չտային», – նշեց Գենիչը։

Մեկնաբանը չկարողացավ մտաբերել այնպիսի դեպքեր, երբ մարզիչը նման իրավիճակում շարունակել է աշխատել մինչև վերջ, բայց նաև նշեց, որ մարզիչները ոչ միշտ են բացեիբաց խոսում հիվանդության մասին, այդօրինակ պատմությունները երբեմն թաքցնում են։

Սակայն նրա աչքի առաջ է գործընկեր–մեկնաբան Յուրի Ռոզանովի օրինակը։

«Չնայած լուրջ առողջական խնդիրներին` նա հերոսաբար է պահում իրեն և միաժամանակ չի մոռանում շատ լավ կատարել աշխատանքը։ Եթե Կապառոսի առողջական վիճակը թույլ է տալիս աշխատել հավաքականի հետ, ես միայն հաջողություն կմաղթեմ նրան», – ասաց Գենիչը։

Նշենք, որ երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսը, կարելի էր կանխատեսել, որ գլխավոր մարզիչն իսպանացի կլինի։

Алессандро Дель Пьеро - Sputnik Արմենիա
Նախաճաշ Արարատի «հետ» և ՌԴ–ի վիզա. ինչու էր Դել Պիերոն եկել Երևան

Դեռ անցած տարվա փետրվարին Մելենդեսը հայտարարեց, որ ուզում է մարզիչների կրթական համակարգի մեծ բուրգ կառուցել, մարզիչներին սովորեցնել իրենց մոդելը, որպեսզի Հայաստանում երեխաները փոքր տարիքից ունենան կրթված մարզիչներ։

Բացի այդ, գուցե Կապառոսն այն մասնագետն է, որը համաձայնել է ՀՖՖ–ի ֆինանսական պայմաններին։ Օրինակ` մեկ այլ իսպանացի` Այտոր Կարանկան, որոշ տվյալներով, մեկ տարվա աշխատանքի համար մեկ միլիոն եվրո է պահանջել։ Չի բացառվում, որ Կապառոսն ավելի «մեղմ» պայմաններ է առաջարկել։

Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականն արդեն բախվել է նման իրավիճակի. 2007 թվականին քաղցկեղից մահացավ թիմի շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդը։ Նրա օրոք հայկական հավաքականը լուրջ վերելք ապրեց, և երկրպագուները ջերմությամբ են հիշում նրան։

Խոակին Կապառոսը մինչ այս գլխավորել է իսպանական Բիլբաոյի «Ատլետիկ» «Դեպորտիվո» և «Սևիլյա» թիմերը։ «Սևիլյա» ակումբի մարզիչների թվում ամենաշատ խաղերը եղել են Կապառոսի օրոք։ 2019 թվականին Սևիլյայի նահանգը նրան պարգևատրել է ոսկե մեդալով։

Тренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины - Sputnik Արմենիա
«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է». «Ռոմայի» մարզիչը խոսել է նրա` թիմում մնալ–չմնալու մասին

Նա 26 տարեկանում անցնելով մարզչական աշխատանքի` մեծ դժվարությունների է հանդիպել իր կարիերայի սկզբում՝ 15 տարվա ընթացքում փոխելով ութ թիմ, որոնցից ոչ մեկը պրոֆեսիոնալ չեն եղել: Կապառոսի մարզչական հաջողությունները գրանցվել են 2000-2005 թվականներին, երբ Անդալուզիայի հավաքականում աշխատելուց հետո նա գլխավորեց «Սևիլյան»: Այդ ժամանակահատվածում Կապառոսի գլխավորությամբ «Սևիլյան» կարողացավ վերադառնալ Լա լիգա, բացի այդ, թիմի կազմում բացահայտվեցին մի շարք ֆուտբոլիստների տաղանդներ՝ Կառլոս Մարչենա, Խոսե Անտոնիո Ռեյես, Խեսուլի, Սերխիո Ռոմոս:

Իսպանացի մարզչի վերջին հաջողությունները կարելի է համարել Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի եզրափակիչ դուրս գալն  ու սուպերգավաթի մասնակցությունը 2009 թվականին: Երկու դեպքում էլ նրա թիմը պարտվեց «Բարսելոնային»:

Կապառոսը մարզչական աշխատանքում երբեք նորամուծություններ չի ունեցել: Հիմնականում  սիրել է խաղալ 4-2-3-1 մարտավարությամբ: Եթե թիմում ունեցել է արագաշարժ հարձակվողներ, երբեմն փորձարկել է նաև 4-3-3 տարբերակը: Բայց  չի կարելի ասել, որ Կապառոսը դավանել է հարձակողական ֆուտբոլի: Մարզիչն իր թիմի մարտավարությունն ընտրում է` գնահատելով իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների խաղային որակները:

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի նախորդ մարզիչև` Աբրահամ Խաշմանյանը, հրաժարական տվեց այս տարվա փետրվարի 12-ին` աշխատելով ընդամենը 3 ամիս։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала