«Միլայիս ծանոթացնում ենք մեր աշուղական արվեստին». Սիլվա Հակոբյանը երգում է դստեր համար

© Photo : Instagram / silvahakobianofficialСильва Акопян с дочкой Милой
Сильва Акопян с дочкой Милой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճանաչված երգչուհին կրկին հիացրել է իր հետևորդներին մեղմ ձայնով, իսկ նրա փոքրիկ դուստրը` աշխույժ պահվածքով։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Երգչուհի Սիլվա Հակոբյանն Insragram-ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում դստեր՝ Միլայի համար աշուղական երգ է երգում մոր նվագակցությամբ։

«Մայրիկիս հետ միասին Միլայիս ծանոթացնում ենք մեր աշուղական արվեստին»,–տեսանյութին կից գրել է երգչուհին։

A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial) on

Երգչուհու էջի հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը, նրանք բազմաթիվ բարեմաղթանքներ ու հաճոյախոսություններ են գրել երգչուհու և նրա դստեր հասցեին։

Ղրղըզ երգչուհին կատարում է Սիլվա Հակոբյանի երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Ինչ լավն եք դուք», « փոքրիկ Միլա, դու հրաշք ես», «Հրաշալի ընտանիք, հիանում եմ ձեր տաղանդով», «Որքան ուշադիր ու հանգիստ է լսում իր մայրիկի անուշ ձայնն ու մեղմ կատարումը»,- գրել են նրանք։

Հիշեցնենք` Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել  օգոստոսի 6-ին։ Սիլվան հղիության ողջ ընթացքում կապ էր պահում երկրպագուների հետ ջերմ լուսանկարների միջոցով։

Սիլվա Հակոբյանը դստեր համար օրորոցային է երգում. տեսանյութ

Լրահոս
0