Google ընկերությունը կորոնավիրուսի պատճառով խորհուրդ է տվել իր աշխատակիցներին տնից աշխատել

© AFP 2020 / ERIC PIERMONTКорпорация Гугл
Корпорация Гугл - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Google ընկերությունը նպատակ է դրել կրճատել գրասենյակում աշխատող մարդկանց թիվը, որ իր աշխատակիցներին հեռու պահի միմյանցից վարակվելու պոտենցիալ վտանգից։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. CNBC հեռուստաալիքը, հղում անելով Google–ում եղած աղբյուրին, հայտնել է, որ ամերիկյան ընկերությունն իր 100 հազար աշխատակիցներին խորհուրդ է տվել հեռակա աշխատել` COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար։

Прохожие в защитных масках на одной из улиц в Гонконге. - Sputnik Արմենիա
Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Երևան են ժամանել ԱՀԿ փորձագետները

«Հիմա Հյուսիսային Ամերիկայում գտնվող բոլոր գրասենյակային աշխատակիցներին խորհուրդ է տրվում տնից աշխատել։ Փորձագետների խոսքով` դա թույլ կտա նվազեցնել կորոնավիրուսի տարածումը»,–ասել է Google ընկերության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Twitter ընկերությունն էր խորհուրդ տվել իր աշխատակիցներին տնից աշխատել։

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է. նոր թվեր

2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։

Վարակն առավել շատ տարածված է հետևյալ երկրներում. Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала