Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է հրադադարի մեխանիզմների ներդրումից»

© Sputnik / Hayk PetrosyanТарон Ованнисян
Тарон Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին առաջացած լարվածությանն ու դրա առնչությամբ ՀՀ ԱԳՆ–ի տարածած հայտարարությանը։
Հովհաննիսյան. «Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է հրադադարի մեխանիզմների ներդրումից»

Տարոն Հովհաննիսյանը նշում է, որ մինչ օրս ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմներ չներդնելու պատճառը պարզ է. հակամարտության միակ կողմը, որ դեմ է այդ տարբերակին, Ադրբեջանն է, և այդ հանգամանքը տարբեր հայտարարություններում նշել են նաև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ԱԳՆ ներկայացուցիչները։

«Շփման գծում և հայ–ադրբեջանական պետական սահմանին վերոհիշյալ մեխանիզմների ներդրման առաջարկը տարբեր մակարդակներով արվել է դեռևս 2011թ.–ին։ Սկզբում նախաձեռնող կողմը Ռուսաստանն էր, այնուհետև այդ նախաձեռնությունն անմիջականորեն ստանձնեց Մինսկի խումբը, իսկ 2016թ.–ին ԱՄՆ կոնգրեսի անդամներն այդ առթիվ ներկայացրին մի շարք առաջարկներ, թե ինչպես պետք է ներդրվեին ռիսկերի վերահսկման մեխանիզմները։ Բայց ադրբեջանական կողմը հետևողականորեն խուսափում է հրադադարի մեխանիզմների ներդրումից»,– ասում է փորձագետը։

Հովհաննիսյանը հիշեցնում է` Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը մի քանի անգամ ընդգծել են, որ իրենք դեմ են այդ մեխանիզմների ներդրմանը` փորձելով իրենց դիրքորոշումը բացատրել նրանով, որ նախկինում էլ սահմանին եղել են կրակոցներ, սակայն դա չի խանգարել բանակցային գործընթացն առաջ տանելուն, և այդ խնդիրն իրենց համար երկրորդական է։

Армянская военная форма - Sputnik Արմենիա
Զոհված զինծառայողն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում. մանրամասներ

«Ադրբեջանի ռազմավարությունը հենց ագրեսիվ, սադրիչ գործողությունների միջոցով անընդհատ լարված իրավիճակի ստեղծումն է, իրավիճակի շարունակական էսկալացումը։ Դա արվում է մի քանի պատճառով, նախ` հոգեբանական ճնշում գործադրելն է ՀՀ և Արցախի բնակչության ու իշխանությունների վրա, երկրորդ` ղարաբաղյան խնդիրն անընդհատ օրակարգում պահելն է, լարվածություն առաջացնելն է ապագայում ինչ–որ զիջումներ կորզելու ակնկալիքով»,– նշում է փորձագետը։

Հովհաննիսյանը վկայակոչում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի` անցյալ տարվա հայտնի հայտարարությունը, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի գործողություններն ըստ էության կրելու են նախահարձակ բնույթ, իսկ եթե լինի նոր պատերազմ, ապա կգործի «նոր պատերազմ–նոր տարածքներ» սկզբունքը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը, և դիպուկահարի կրակոցից մահացել է ՀՀ ԶՈՒ 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։ Դրանից հետո ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանը միտումնավոր է սրում սահմանային իրավիճակը։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ադրբեջանի նման գործողությունները փաստում են` ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդրումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար:

Լրահոս
0