00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր առաջին ռեակցիան այն է, թե էս ի՞նչ դավադրություն է». Փաշինյանը` Թավադյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsМитинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн
Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը Վայոց Ձորում անդրադարձավ «Ռոբերտ Քոչարյանի ամենահայտնի կողմնակիցներից մեկին» ազատ արձակելու թեմային, իսկ Հրայր Թովմասյանին խորհուրդ տվեց Սահմանադրական դատարանի շենքից դուրս գալ, հետո մտնել քաղաքականություն։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ երեկվանից հանրությունը քննադատում է կառավարությանը, քանի որ վերաքննիչ դատարանը կալանքից ազատել է Ռոբերտ Քոչարյանի ամենահայտնի կողմնակիցներից մեկին։ Փաշինյանն անուն չնշեց, բայց նրա ասածը վերաբերում էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին, որը երեկ ազատ արձակվեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ։

«Էդ որոշումից հետո կառավարությանը սկսեցին քննադատել` բա կառավարությունը կո՞ւյր է, չի՞ տեսնում, որ գործն էն դատավորի մոտ է, որը հրապարակային պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմին։ Բայց որոշումը կայացրել է դատարանը։ Հարցը հենց դա է` մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որը եթե ինչ–որ մեկին ազատ արձակի, մենք ասենք` լավ, ուրեմն հիմքեր ունի ազատելու։ Ես չեմ ասում, որ երեկ դատարանը հիմքեր չի ունեցել ազատելու, բայց մեր առաջին ռեակցիան այն է, թե էս ի՞նչ դավադրություն է», – նշեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով` Սահմանադրական հանրաքվեի նպատակը ոչ թե այն է, որ դատական համակարգը ենթարկվի հետհեղափոխական կառավարությանը, այլ բացարձակ անկախ լինի և քաղաքականությունից դուրս։

Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
«Եթե անհրաժեշտություն առաջանա, քարոզարշավը կընդհատենք». Փաշինյանը` կորոնավիրուսի մասին

«Ո՞նց կարող է դատավորը Քոչարյանի, Փաշինյանի կամ Պողոսյանի աջակից լինի։ Քաղաքական որևէ կողմի աջակիցը կարող է ամեն ինչ լինել, բացի դատավորից։ Ոնց որ էն կինոյի մեջ է ասում՝ մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, հիմա էլ մենք ենք ասում` Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա։ Եթե ուզում է զբաղվի պոլիտիկա, թող ազատի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատասենյակը, թող գա, Ջերմուկում ձեր առջև կանգնի, ինչքան ուզում է քաղաքականությամբ զբաղվի»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցրել` Հայաստանի տարբեր մարզերում քարոզարշավ իրականացնելու համար։ Նա արդեն եղել է Սյունիքում, այժմ Վայոց Ձորում է։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5–ին։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

 

Լրահոս
0