00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկա չէ, բայց էլի վատ չէ. Հայաստանի պարտատոմսերը դրսում դիմակայում են կորոնավիրուսին

© AP Photo / Thanassis StavrakisМужчина с телефоном рядом с индексной доской в приемном зале фондовой биржи в Афинах
Мужчина с телефоном рядом с индексной доской в приемном зале фондовой биржи в Афинах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ վիճակն անկայուն է, ներդրողների փողը հոսում է զարգացող երկրներից դեպի զարգացածներ։ Նույնն է տեղի ունենում նաև այսօր։ Այնուամենայնիվ, Հայաստանի պարտատոմսերի նկատմամբ վստահությունը դեռ որևէ կերպ չի փոխվել։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Որտե՞ղ գումար ներդնել, որ վրա չհասնի կորոնավիրուսը։ Վերջին մեկ-երկու ամիսը ներդրողները փորձում են իրենց խնայողությունները վերածել դոլարի և ոսկու, այսինքն` ավելի հուսալի ակտիվների։ Դրա վրա ազդել են նաև գները. դեկտեմբերի վերջին ոսկին ոսկու արժեքը 1500 դոլարից մի փոքր պակաս էր մեկ ունցիայի դիմաց, իսկ հիմա 1 660 է։ Իսկ ԱՄՆ–ի 10 տարվա մարման ժամկետով պարտատոմսերի տոկոսադրույքն իջել է մոտ մինչև 0,6%։ Ճիշտ նույն կերպ աճել է Շվեյցարիայի և Ճապոնիայի պարտատոմսերի պահանջարկը (ֆրանկն ու իենը նույնպես կայուն արժույթներ են համարվում)։

Այնտեղ են հիմա գնում գումարներն ավելի ռիսկային ակտիվներից, մասնավորապես`զարգացող երկրների (emerging markets) պարտատոմսերից։ Սա նորություն չէ. այդպես է լինում համաշխարհային շուկաներում ցանկացած շոկային իրավիճակի դեպքում։ Նույնը սկսվում է նաև հիմա. վերջին 45 օրվա ընթացքում ներդրողները 35 մլրդ դոլար են հանել զարգացող երկրների արժեթղթերից։

Ողջ–առողջ

Կորոնավիրուսի բացասական սպասումների ֆոնին հաճելի նորություն կա. Հայաստանի արժեթղթերը շարունակում են վստահություն վայելել։ Հայաստանի արժութային պետական պարտատոմսերը (եվրաբոնդերը) թողարկվել էին տարեկան 3,95% եկամտաբերությամբ, այսօր վաճառվում են 3,72%–ով։ Սա նշանակում է, որ ներդրողները պատրաստ են գնել դրանք` նույնիսկ մի փոքր պակաս տոկոսի դիմաց։

Сотрудница супермаркета Yerevan City в ТЦ Mega Mall в маске - Sputnik Արմենիա
Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել

Սա թույլ է տալիս մտածել, որ Հայաստանի պարտատոմսերի գնանշումները կշարունակեն ձեռնտու լինել, նույնիսկ եթե կապիտալը շարունակի «փախչել» զարգացող երկրներից, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

«Համաշխարհային շուկաներում դեռ ազատ գումարներ կան, որոնք բիզնեսը պատրաստ է ներդնել տարբեր արժեթղթերի մեջ։ Սակայն եթե ներկայիս անկայուն վիճակը պահպանվի, կապիտալի փախուստը կշարունակվի։ Եվ մեր պարտատոմսերը դեռ ցույց են տալիս, որ կարող են դիմանալ դրան», – ավելացրեց Մարգարյանը։

Ռուսաստանից Հայաստան փոխանցումները հնարավոր կլինի անել սմարթֆոնով

Նա հիշեցրեց, թե ինչպես է Հայաստանի պատվիրակությունը հաջող պահ ընտրել այդ պարտատոմսերի թողարկման համար։ 2019 թվականի հոկտեմբերին համաշխարհային շուկաներում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր. ԵՄ–ի պարտքային ճգնաժամը փոքր–ինչ հանդարտվել էր, իսկ կորոնավիրուսի բռնկումը դեռ չէր սկսվել։

Ամերիկա չէ, բայց էլի վատ չէ

«ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերությունն իսկապես նվազում է։ Սակայն դա չի նշանակում, որ ճիշտ այդքան դրանք պիտի նվազեն նաև մյուս երկրներում։ Հակառակը` որքան ճգնաժամն ավելի սրվի, այդքան ավելի շատ են զարգացող երկրները «հետ մնում» զարգացածներից», – պարզաբանեց Մարգարյանը։

Конкурс Hackathon ArmBigData, посвященный сфере науки управления данными (Big Data Science) - Sputnik Արմենիա
«Հայկական վիրտուալ կամուրջը» 45 ձեռներեցի Սիլիկոնյան հովիտ մեկնելու հնարավորություն կտա

Այդպես եղավ նաև հիմա. ԱՄՆ–ի և Գերմանիայի պարտատոմսերի պահանջարկն աճում է, իսկ զարգացող երկրների պարտատոմսերինը` ոչ միշտ։ Օրինակ` Ինդոնեզիայի, Մեքսիկայի և Թուրքիայի պետական արժեթղթերի եկամտաբերությունն աճել է, իսկ Հայաստանինը, ինչպես արդեն նշեցինք, նույնիսկ մի փոքր նվազել է։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի հաջողությունը։ Բնականաբար, երկրի ֆինանսական ղեկավարները կորոնավիրուսի բռնկումը կանխատեսել չէին կարող, սակայն կարողացան շատ լավ ցույց տալ Հայաստանի առավելություններն ու կայունությունը։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում (մի քանի օրվա տարբերությամբ) պետական պարտատոմսեր էր տեղաբաշխել Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Ու թեև ՀՆԱ–ն այնտեղ բնակչության մեկ շնչի հաշվարկով այնտեղ 1.5 անգամ բարձր է, քան Հայաստանում, այն համարյա 1%–ով ավել տոկոս ստացավ։

Տանն էլ ենք մեզ լավ զգում

Հայաստանը եվրոպարտատոմսերի հերթական խմբաքանակը թողարկել է 2019 թվականի նոյեմբերին` 500 մլն դոլար արժողությամբ։ Այդ թողարկումով նա փոխարինեց նախորդ թողարկումը, որը տեղի էր ունեցել 2015 թվականի մարտին։ Փոխվել են նաև տոկոսադրույքները` 6%–ից իջել են մինչև 3,95%։ Այս տարբերության շնորհիվ Հայաստանը տարեկան մոտ 10 մլն դոլար է տնտեսում։

Медицинский персонал измеряет температуру пассажиров, возвращающихся из Ирана в международном аэропорту Наджаф (5 марта 2020). Ирак - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ

Հայաստանը պետական պարտքի կրճատման ևս մեկ միջոց ունի։ Արտաքին պարտատոմսերից բացի, դա ներքին բարեփոխումներն են։ Պարտատոմսերի թողարկումները կլինեն ավելի քիչ, բայց ծավալներով` ավելի մեծ։ Առաջին նման փորձը, որը արվեց 2020 թվականի հունվարին, բավական հաջող էր. 20 մլրդ դրամի սկզբնական էմիսիայի պարագայում, դրանք գրավեցին 59 միլիարդի պահանջարկ։ Որքան մեծ է նման պահանջարկը, այսինքն` որքան ամուր թիկունքով է երկիրը բանակցում միջազգային շուկաներում։

«Հիմա մենք դրսում կարող ենք ասել, որ ընտրություն ունենք, որ կարող ենք միջոցներ ներգրավել ոչ միայն արտերկրում, այլև տանը, անգամ մի քիչ ավելի բարձր տոկոսով։ Կարևորը հիմա այլընտրանք կա, և բանակցությունների ժամանակ սա լավ փաստարկ է», – ընդգծեց Մարգարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ընդհանուր (ներքին և արտաքին) պարտքը շուրջ 6.6 մլրդ դոլար է։ Պարտքի միջին տոկոսադրույքը 5% է, մարման միջին ժամկետը` 9 տարի։

Փաշինյանի հայտարարության հետքերով. ի՞նչ ճակատագիր կունենա եկամտահարկի վերադարձի ծրագիրը

Լրահոս
0