Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչու Է Ռուբեն Բաբայանը չհամբուրվելու մասին հրաման ստորագրել

© Sputnik / Andranik GhazaryanРубен Бабаян
Рубен Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում հանգամանորեն անդրադարձել է իր հրամանի դրդապատճառներին։
Բաբայան. «Յուրահատուկ հրամանը ոչ թե տնօրենի քմահաճույքն է, այլ հոգատարության նշան է»

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է ինչ–որ կերպ նպաստել համաճարակի դեմ պայքարին, իսկ ինչ վերաբերում է համբուրվելն արգելող հրամանին, ապա այն բուռն հավանության է արժանացել սոցցանցում։ 

Фестиваль пива в Ереване - Sputnik Արմենիա
Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում

Բաբայանը երեկ Facebook–ում հրապարակել էր մի հրաման, ըստ որի` 2020 թ.–ի մարտի 13-ից արգելվում է թատրոնում միմյանց բարևելուց համբուրվելը` պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու վտանգով։

«Ես դա անում եմ իմ սահմաններում և հնարավորությունների շրջանակում։ Մեր թատրոնում 10 օրով չեղարկվել են բոլոր ներկայացումներն ու փորձերը։ Սահմանափակվել է աշխատողների մուտքը, յուրաքանչյուր երկու ժամը մեկ դեզինֆեկցիայի են ենթարկվում սանհանգույցներն ու բռնակները։ Ովքեր ունեն համեմատաբար ազատ ժամանակացույց, նրանց հորդորել ենք մնալ տանը։ Առհասարակ խուճապը գալիս է տգիտությունից։ Մարդիկ որքան տեղեկացված են, այնքան ավելի քիչ են ենթարկվում խուճապի»,– նշեց տիկնիկային թատրոնի տնօրենը։

Բաբայանը չի կարծում, որ կգտնվեն այնպիսիք, որոնք կշրջանցեն իր հայտնի հրամանը, որովհետև մարդիկ այդքան անգիտակից չեն։

Իրականում հիշյալ հրամանի անհրաժեշտությունն, ըստ Բաբայանի, պայմանավորված էր այն հանգամանքով, որ մարդիկ ունեին դրա պահանջը, հետևաբար հրամանը դեմ չէ նրանց ցանկություններին։ Յուրահատուկ հրամանը ոչ թե տնօրենի քմահաճույքն է, այլ հոգատարության նշան։ Ավելին` մարդիկ դրան վերաբերում են չափազանց հանգիստ, և Բաբայանն այդ առթիվ դժգոհություններ չի լսել։

Տիկնիկային թատրոնի տնօրենի տեղեկացմամբ` մյուս թատրոնները նույնպես չեն սպասում կառավարության որոշմանը կամ նախարարության հրամանին, չեղարկում են ներկայացումներն ու փորձերը, ինչը լավ է ու տեղին է։

Նշենք, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակվելու 20 հաստատված դեպք կա։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала