Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց ժողովրդի

© Sputnik / Asatur Yesayants / Рождественская литургия в Эчмиадзинском кафедральном соборе
Рождественская литургия в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եպիսկոպոսական ժողովը կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացած  եպիսկոպոսական ժողովը կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացրել եկեղեցական արարողություններն իրականացնել առանց հավատացյալների ներկայության։

Сотрудник правоохранительных служб у дома, где обнаружено тело Георгия Кутояна (17 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ սահմանափակումներ կլինեն Հայաստանում արտակարգ դրության ժամանակ

Եպիսկոպոսական ժողովը կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ։

Նշենք, որ ՀՀ կառավարություն ն այս պահին արտակարգ նիստով քննարկում է երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Առաջին վարակակիրը, որի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին, 29-ամյա մի տղամարդ էր, որն Իրանից էր եկել Հայաստան։ Նա արդեն իսկ կազդուրվել է։

Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Էջմիածնի 27 ելքերից գործելու են միայն 3-ը։ Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։

Լրահոս
0