https://armeniasputnik.am/20200317/inchpesen-irenc-zgum-henrix-mxitaryann-yntaniqy-22428312.html
Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը
Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը
Մարտի 19-ին նախատեսված էր Եվրոպայի լիգայի փլեյ օֆի «Ռոմա»- «Սևիլիա» հանդիպումը, որը խաղից մեկ շաբաթ առաջ չեղարկվել է: Հենրիխ Մխիթարյանը մինչ չեղարկվելն իր թիմի... 17.03.2020, Sputnik Արմենիա
2020-03-17T23:38+0400
2020-03-17T23:38+0400
2020-03-18T07:19+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2025/95/20259565_0:0:1600:906_1920x0_80_0_0_fb11d7b4ef1faf4d91517c88e5cad3c3.jpg
իտալիա
հռոմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2025/95/20259565_0:0:1600:1006_1920x0_80_0_0_090ab3925c76f85fee9a2b41a78fc6f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կորոնավիրուսը աշխարհում, սպորտ , հայաստան, աշխարհ, իտալիա, հենրիխ մխիթարյան, հենրիխ մխիթարյան, հռոմ
կորոնավիրուսը աշխարհում, սպորտ , հայաստան, աշխարհ, իտալիա, հենրիխ մխիթարյան, հենրիխ մխիթարյան, հռոմ
Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը
23:38 17.03.2020 (Թարմացված է: 07:19 18.03.2020) Մարտի 19-ին նախատեսված էր Եվրոպայի լիգայի փլեյ օֆի «Ռոմա»- «Սևիլիա» հանդիպումը, որը խաղից մեկ շաբաթ առաջ չեղարկվել է: Հենրիխ Մխիթարյանը մինչ չեղարկվելն իր թիմի հետ Հռոմում պատրաստվում էր հանդիպմանը:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու նրա ընտանիքի առողջական վիճակը նորմալ է, նրանք կորոնավիրուսից «հեռու են մնացել»: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Toto Gayming ընկերությունը:
Ինչպես գիտենք, Հենրիխ Մխիթարյանը կնոջ ու նորածին որդու հետ Հռոմում է:
Նշենք, որ մարտի 19-ին նախատեսված էր Եվրոպայի լիգայի փլեյ օֆի «Ռոմա»- «Սևիլիա» հանդիպումը, որը խաղից մեկ շաբաթ առաջ չեղարկվել է: Հենրիխ Մխիթարյանը մինչ չեղարկվելն իր թիմի հետ Հռոմում պատրաստվում էր հանդիպմանը: Բացի այդ, նրանց առաջնեկը՝ Համլետ Մխիթարյանը, ծնվել է մարտի 4-ին Հռոմում:
Հիշեցնենք, որ ամբողջ Իտալիան կարանտինի մեջ է: Կորոնավիրուսից մահանալու ամենամեծ ցուցանիշը գրանցվել է հենց այս երկրում:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 17-ի առավոտվա դրությամբ հասել է 182 683–ի, զոհերի թիվը` 7173-ի։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 78. նախարարը նոր տվյալներ է հաղորդել
Վարակվածների թվի ցուցանիշով առաջին տեղում Չինաստանն է՝ 80 881 վարակակիր։ Այդ երկրում վտանգավոր վարակից արդեն մահացել է 3226 մարդ։
Երկրորդ տեղում Իտալիան է։ Եվրոպական այդ երկրում վտանգավոր վիրուսն արդեն «գտել է» 23 980 մարդու։ COVID-19-ից 2158 մարդ է մահացել։