Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված քայլերին աջակցելու համար բացվել է գանձապետական հաշիվ

© Sputnik / Asatur YesayantsКонтрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир
Контрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир - Sputnik Արմենիա
Ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, գանձապետական հաշիվը բացվել է, քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ են ստացել։

First aid: философия первой помощи по-армянски - Sputnik Արմենիա
Օգնության ձեռք տարեցներին և բուժաշխատողներին․ Կարմիր խաչի կամավորներն օպերատիվ կարձագանքեն

«Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 72-ի։ Մարտի 16–ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Հայաստանում արտակարգ դրությունը համակարգող պարետատունն առաջին նիստն է գումարել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала