Պաշտպանության նախարարությունում դադարեցվում է թղթային տարբերակով որևէ գրության ընդունումը

© Sputnik / Asatur Yesayantsздание Министерство обороны Армении вс вооруженные силы здание
здание Министерство обороны Армении вс вооруженные силы здание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Այս որոշումն ուժի մեջ կլինի մինչև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջնական կարգավորումը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik.  ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը։ Սա պայմանավորված է համաճարակային իրավիճակով և կտևի մինչև իրավիճակի կարգավորումը: Տեղեկությունը հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Նշվում է, որ դիմումները, գրությունները և առաջարկությունները կարելի է ուղարկել էլեկտրոնային տարբերակով, իսկ հարցերի դեպքում աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ:

Հիշեցնենք` նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում երեկվանից արտակարգ դրություն է սահմանվել, որն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 14–ը։

Արտակարգ դրության ռեժիմի խախտումներ են արձանագրվել

Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 72 հաստատված դեպք կա։ Առաջին վարակվածն արդեն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից։

Պարետն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала