Շրջվել է աշխատակիցներին «Գլորիա» կարի ֆաբրիկա տեղափոխող ավտոբուսը. 22 մարդ հիվանդանոցում է

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль скорой помощи
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Վթարի ենթարկված ավտոբուսում 22 մարդ է եղել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կան վերջույթների կոտրվածքներ ստացածներ։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Լոռու մարզում այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին շրջվել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող ավտոբուսը:

Ванадзор  - Sputnik Արմենիա
«Սատանի կամրջի» մոտ Opel Zafira–ն սահել ու ընկել է երկաթգծի ռելսերին. կան տուժածներ

Sputnik Արմենիային Սպիտակի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ վթարի հետևանքով իրենց մոտ 21 մարդ է տեղափոխվել (ներառյալ վարորդը)։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք չկան։ Բոլորի վիճակն էլ բավարար է»,–ասացին ԲԿ–ից։

Իսկ թե ինչ վնասվածքներ են ստացել տուժածները, դեռ վաղ է ասել. նրանց այժմ հետազոտում են։

Վանաձորի ԲԿ–ից էլ հայտնեցին, որ մեկ անձ էլ իրենց մոտ է տեղափոխվել։ Ներկայում նրա գլուխն են ռենտգեն հետազոտության ենթարկում։ Տուժածի առողջական վիճակի մասին կկարողանան խոսել հետազոտության ավարտից հետո։

Պատահականություն, թե սպանության փորձ. իրավապահները ճշտում են Գեղարքունիքում վթարի պատճառը

Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը հայտնեց, որ մեքենայով տեղափոխվող մարդիկ իրենց աշխատակիցները չեն. իրենց ֆաբրիկայում ժամանակավոր էին աշխատելու։

«Մենք պատասխանատու մի պատվեր էինք ստացել, ու որոշել էինք հավելյալ մարդիկ ընդունել աշխատանքի։ Նրանց տեղափոխման համար էլ ավտոբուս էինք տրամադրել»,–ասաց նա։

Տնօրենի խոսքով` ճանապարհին, որտեղ տեղի է ունեցել վթարը, մի փոքր ձյուն կա, սակայն ավտոբուսի վարորդը մեղավոր չի եղել, նրա «դիմացը կտրել է» մեկ ուրիշ մեքենա։ Դարբինյանը հայտնեց նաև, որ որևէ մեկը կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել։ Կան մարդիկ, որոնք վերջույթների կոտրվածքներ ունեն։

Խոշոր վթար Երևանում. 4 մեքենաների բախման հետևանքով 2 մարդ մահացել է

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала