Սանդիկովը շնորհավորել է պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

© Sputnik / ASATUR YESAYANTSМаргарита Дарбинян-Меликян — старший научный сотрудник Матенадарана, автор многочисленных переводов с древнеармянского языка на русский
Маргарита Дарбинян-Меликян — старший научный сотрудник Матенадарана, автор многочисленных переводов с древнеармянского языка на русский - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան–Մելիքյանը անկախ պատկառելի տարիքից՝ մինչ օրս աշխատում է Երևանի հին ձեռագրերի ինստիտուտ մատենադարանում: Ավագ գիտաշխատող է։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի –Sputnik.  Ռուսական համայնքը ներկայացնող ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանի ծննդյան 100-ամյակը։

© Sputnik / ASATUR YESAYANTSՄարգարիտա Դարբինյան-Մելիքյանը
Սանդիկովը շնորհավորել է պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը

«Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանն այսօր հոբելյան է տոնում։ Նա դարձավ 100 տարեկան։ Տոնական միջոցառումները հասկանալի պատճառներով չեղարկվեցին, ստիպված եղանք սահմանափակվել տուն այցելելով և իմ ու ԱԺ–ի կողմից համեստ նվերներ մատուցելով», –Facebook–ի իր էջում գրել է Սանդիկովը։

Նա բոլոր վետերաններին քաջ առողջություն է մաղթել։

Դարբինյանը կամավոր ռազմաճակատ է գնացել 1942 թվականին,  կռվել է զենիթահրթիռային գնդի կազմում: Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, իսկ ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայից հետո` Ճապոնիայի դեմ մարտական գործողություններին։

Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն

Դարբինյանը պատմական գիտությունների թեկնածու է, ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որտեղ նրան դասավանդել են այնպիսի անվանի գիտնականներ, ինչպիսիք են Եվգենի Տարլեն, Ալբերտ Մանֆրեդը, Բորիս Պորշնևը։ 1959 թվականին նա աշխատանքի է անցել Մատենադարանում և մինչ օրս այնտեղ է աշխատում։

© Sputnik / ASATUR YESAYANTSՄարգարիտա Դարբինյան-Մելիքյանը
Սանդիկովը շնորհավորել է պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով և «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, ռուսերեն է թարգմանել միջնադարի հայ պատմիչների աշխատություններ։

© Sputnik / ASATUR YESAYANTSՄարգարիտա Դարբինյան-Մելիքյանը
Սանդիկովը շնորհավորել է պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը - Sputnik Արմենիա
Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала