«Անհարմար դիրքն ու մենակությունը պատճառ չեն, որ ավելուկը վատ ստացվի»․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է բացահայտել իր սիրած ուտեստների բաղադրատոմսերը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ճանաչված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որն այս օրերին շատերի նման տանն է, իր հետևորդների համար տեսանյութ է նկարահանել և ներկայացրել «Ավելուկով ռոլլ» ուտեստի իր բաղադրատոմսը։

«Անհարմար դիրքն ու մենակությունը դեռ պատճառ չեն, որ իմ ավելուկը վատ ստացվի։

Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է իր մարմնի ճկունությունը. Քիմը չի կարողանա նույնն անել

Հ.Գ. Մենակ տեսնեիք ոնց եմ մի կերպ հարմարեցրել հեռախոսը` բաժակների արանքում»,-տեսանյութին կից գրել է դերասանուհին։

Նազենի Հովհաննիսյանի հետևորդները շատ են հավանել տեսանյութում դերասանուհու անկեղծ զրույցը։

«Ինչ լավն ես դու, Նազենի ջան»,« մենք քեզ հետ ենք Նազենի ջան, էլ ինչ մենակություն, բաղադրատոմսը շատ լավն է»,«պատկերացնում եմ` ինչ համեղ է ստացվել։ Համոզված եմ, որ ճաշատեսակի գլխավոր բաղադրիչը սերն է, որը հորդում է քեզնից»,-գրել են հետևորդները։

Նազենի Հովհաննիսյանը դիմակով լուսանկար է հրապարակել, որն աղերս չունի գեղեցկության հետ

Ժամերի ընթացքում դերասանուհու կողմից հրապարակված տեսանյութն արժանացել է ավելի քան 77 000 դիտման։

Ավելի վաղ դերասանուհին իր հետևորդներին ներկայացրել էր կարտոֆիլով աղցանի իր բաղադրատոմսը` հավելելով, որ առաջին հայացքից պարզ թվացող  բաղադրատոմսն իր մեջ լիքը գաղտնիքներ է պարունակում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала