«Նորք» ինֆեկցիոնում տղամարդը մահացել է սրտամկանի ինֆարկտից. Թորոսյան

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Норк-Мараш"
Медицинский центр Норк-Мараш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարը ներկայացրեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածի դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երեկ` մարտի 18–ին, գրանցված պացիենտի մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է եղել։ Տեղեկությունը կառավարության լրատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Пресс-конференция министра здравоохранения Армении Арсена Торосяна на тему коронавируса (19 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան

«Դատաբժշկական փորձաքննության արդյունքն արդեն հայտնի է` նա մահացել է սրտամկանի ինֆարկտից»,–ասաց նախարարը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս էր տղամարդը հայտնվել այդ հիվանդանոցում, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Նորքի» հիվանդանոցը սպասարկելու է միայն կորոնավիրուսով վարակվածներին։ Ի պատասխան նախարարը նշեց, որ պացիենտը հայտնվել է այնտեղ, քանի որ կորոնավիրուսի վարակման կասկած է եղել։ Սակայն նրան թեստավորել են և թեստը բացասական է եղել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը երեկ հայտնել էր` մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, որի մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն։ Սակայն նրան թեստավորել են ու արդյունքը բացասական է եղել։ ՄԱտի 18–ին նա մահացել է։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ մահացածը 49 տարեկան է։

Հայաստանն ապահովված է սննդով, բայց գներն աճում են. վարչապետն առաջարկեց վերահսկել

Լրահոս
0