00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս կանդրադառնա կորոնավիրուսը գնաճի վրա. պետական մարմինների պատասխանները

© Sputnik / Andranik GhazaryanМолодой человек в защитной маске на проспекте Тиграна Меца
Молодой человек в защитной маске на проспекте Тиграна Меца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտին մենք դիմակներն ու ախտահանող միջոցներն ավելի շատ ու ավելի բարձր գնով ենք ձեռք բերում, քան նախկինում։ Բայց մարտի գնաճի ցուցանիշը դրանից գրեթե չի փոխվի․ գնաճի հաշվարկման եղանակը հաստատում են յուրաքանչյուր երկու տարին մեկ և չեն կարող ամեն ամիս փոխել։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Վերջին 2-3 տարում գնաճը Հայաստանում շարունակում է մնալ ԱՊՀ տարածքում ամենացածրերից մեկը։ Նախորդ 12 ամսում (2019թ․-ի փետրվարից մինչև 2020թ․-ի փետրվար) Հայաստանում գների ընդհանուր ցուցիչը ոչ միայն չի բարձրացել, այլև նվազել է 0,5 տոկոսով։ Սրանք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներն են։

Министр экономики Тигран Хачатрян на VII международном форуме Антиконтрафакт (12 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը

Մարտին իրավիճակը փոքր-ինչ կփոխվի, որովհետև մինչև վերջերս մարդիկ յուրաքանչյուր կես ժամը մեկ ձեռքերը սպիրտով չէին մաքրում ու դեղատներում դիմակների համար հերթ չէին կանգնում։ Հիմա, իհարկե, ամեն ինչ փոխվել է, Վիճակագրական ծառայությունն ամեն տարի հարցումներ է անցկացնում տնային տնտեսություններում՝ հասկանալու համար, թե որ ապրանքներն են ավելի հաճախ գնում, որոնք՝ ավելի հազվադեպ։ Սակայն այդ հարցումների արդյունքները գնաճի հաշվարկի համար օգտագործվում են միայն երկու տարի անց։

Էական փոփոխությունները դեռ առջևում են. ՊԵԿ նախագահը՝ արտակարգ դրության վտանգների մասին

Այդ պատճառով գնաճը հաշվի չի առնի դիմակների թանկացումն ու ալկոգելի գները։ Ոչ այն պատճառով, որ իշխանություններն ուզում են ինչ-որ բան թաքցնել, այլ որովհետև մի քանի օրում հնարավոր չէ այդպիսի հարցում անցկացնել ամբողջ հանրապետությունում և վերլուծել այն։ Հիմա գնաճը հաշվարկվում է 2018թ․-ի տվյալներով։ Այդ հաշվարկում բժշկական նշանակության ապրանքները բոլորը միասին կազմում են ընդամենը 0,6%, իսկ դիմակներն ու սպիրտային գելերն առանձին վերցրած՝ էլ ավելի քիչ։ Այսինքն՝ դրանց ազդեցությունը պաշտոնական գնաճի վրա չնչին կլինի։

Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան

Բայց իրական գնաճից է կախված նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունը։ Բարձր գնաճի դեպքում այդ քաղաքականությունն ավելի խիստ է դառնում, որպեսզի վարկավորումը կրճատվի։ Ցածրի դեպքում հակառակը՝ զիջումներ և վարկավորման խթաններ են տրվում։ Այդ պատճառով Կենտրոնական բանկը պետք է իմանա իրական, «դաշտային» պայմանները։

«Իհարկե, անմիջապես այդպիսի շտկումներ մտցնել հնարավոր չէ։ Բայց տարվա ընթացքում մենք վերլուծություններում այդպիսի ուղղումներ ներառում ենք և, բնականաբար, հաշվի կառնենք ապրանքների այն խմբերը, որոնց պահանջարկն աճել է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

Դիմակների և ալկոգելի գների մասին տեղեկության պաշտոնական աղբյուրը շարունակում է մնալ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը պարբերաբար գների մոնիտորինգ է իրականացնում։ Sputnik Արմենիային հանձնաժողովից հայտնեցին, որ հերթական մոնիտորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն։

Пайлак Тадевосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Ճիշտ կլինի, եթե պետությունը վարձու աշխատողներից այս ընթացքում եկամտային հարկեր չգանձի»

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն է հայտարարվ մեկ ամսով (մարտի 16-ից ապրիլի 14-ը)։ Սահմանափակված են երկրից ելքն ու մուտքը, արգելված են զանգվածայինն միջոցառումները, Երևանում և այլ քաղաքներում փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի մթերային խանութներից)։ Փակ են նաև ուսումնական ու մշակութային հաստատությունները։

Կորոնավիրուսից տուժած գործարարներին անտոկոս վարկեր կտրամադրեն, քաղաքացներին էլ կաջակցեն 

Լրահոս
0