00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օնլայն ծնողական ժողովից մինչև «տանը ինտերնետ չկա»․ առցանց ուսուցման զվարճալի կողմը

© Sputnik / Gor MargaryanУченик 8-го класса во время онлайн обучения
Ученик 8-го класса во время онлайн обучения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգտատերերի մեծ մասն իր վրա է վերցրել այս դժվարին օրերին հասարակությանը ժպիտ պատճառելու առաքելությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Facebook-ի հայկական տիրույթի օգտատերերը շարունակում են կատակներ հորինել` կապված առցանց ուսուցման հետ։

Թերևս ամենատարածված կատակներից մեկն այն է, որ եթե երեխաները 2-3 շաբաթ էլ մնան տանն ու չգնան դպրոց կամ մանկապարտեզ, ծնողները գիտնականներից շուտ կգտնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։

Քանի որ դպրոցներում արգելված է դրամահավաքն ու ուսուցիչներին նվերներ կամ ծաղիկներ գնելը, օգտատերերից մեկը ծնողներին հորդորում է  խուսափել անձնական նամակով ուսուցիչներին ծաղիկներ ուղարկելուց։

Օգտատերերն անգամ կատակում են, թե ինչ կլինի, եթե ծնողական ժողովն էլ օնլայն հարթակ տեղափոխվի։ Կստացվի, որ դասղեկի ուղիղ եթերին հետևում են «Անո Ֆաբերլիկը», «Սիրան Օրիֆլեյմը», «Սաթենիկ տնական թարմ թխվածքները» և այլ օգտատերեր։

Օգտատերերը կատակների հարցում իսկապես հնարամիտ են։
Օրինակ` նրանցից մեկը պատկերացրել է մի իրավիճակ, թե ինչ կլինի, եթե կոնսերվատորիայի ուսանողի առցանց դասընթացի ժամանակ նրա տատիկը քնած լինի։

Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կարող է պատահել ֆիզկուլտուրայի առցանց դասի ժամանակ, եթե ուսուցիչը որոշի գնդակով խաղ կազմակերպել։

Դե, իսկ տեխնոլոգիայի ուսուցիչը, ըստ օգտատերերի, վերջապես կկարողանա սարքել իր տան աթոռի ոտքն ու փոխել վարդակը։ Նրանք հավանաբար նկատի ունեն այն, որ աշակերտներին գործնականում ցույց տալու համար ուսուցիչն իր տան խնդիրները կլուծի։

Շարունակելով առցանց ուսուցման թեման և հաշվի առնելով, որ մարզասրահներն այս օրերին ևս փակ են՝ լողի ուսուցիչն իր էջում հումորային տեսանյութ է հրապարակել և ապացուցել, որ առցանց լողը նույնպես ակտուալ է։

Դե, իսկ բոլոր այն երեխաները, որոնք առցանց դասապրոցեսին մասնակցելու ցանկություն չունեն, միշտ էլ կգտնեն դրա համար պատճառաբանություն։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ կրթական հաստատությունների աշխատանքը մեկ շաբաթով դադարեցվել էր ՀՀ-ում  կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվելուց հետո՝ մարտի 1-9-ը։ Դպրոցներում և բուհերում դասապրոցեսը սկսելուց հետո՝ 5 օր անց՝ մարտի 13-ին, կրկին որոշվեց դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

Իսկ մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։
Այս պահի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք։

Լրահոս
0