ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանի առանձին հատվածներում մարտի 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը տեղումները կդադարեն։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +12-ից +14, երեկոյան+8-ից + 10 աստիճան։
Քաղաքացիներն ահազանգում են. բանկերը միշտ չէ, որ համաձայնում են հետաձգել վճարումները
Նշենք, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը երեկ Facebook–ի իր էջում գրել էր, որ Հայաստան կգա տաք օդի ևս մեկ ալիք, որի արդյունքում եղանակը կտաքանա 5-7 աստիճանով։