Առևտրի կետերն ու վերելակներն ախտահանվում են. փոխքաղաքապետ

© Photo : press office of Yerevan municipalityДезинфекция подъездов и лифтов многоквартирных жилых зданий столицы (18 марта 2020). Ереван
Дезинфекция подъездов и лифтов многоквартирных жилых зданий столицы (18 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, թե Երևանում ինչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ քաղաքապետարանը մայրաքաղաքի խոշոր առևտրի կետերում ամենօրյա հսկողություն է սահմանում, որպեսզի աշխատակիցները լինեն դիմակներով, խանութներում լինեն ալկոգելներ և խանութի տարածքն օրական մի քանի անգամ ախտահանվի։

«Եղավ, ընկեր Հարությունյան». նախարարը համազգային ծնողական ժողով կանի Facebook–ում

«Մի քանի օր առաջ, գիշերվա ժամը 1-2-ի կողմերը մտա խանութ և տեսա, որ երկու կին դիմակով, ախտահանիչ նյութերով մաքրում էին սայլակների բռնակները»,– պատմեց նա։

© PhotoԵրևանյան սուպերմարկետներից մեկի աշխատակիցն ախտահանման աշխատանքներ է կատարում
Առևտրի կետերն ու վերելակներն ախտահանվում են. փոխքաղաքապետ - Sputnik Արմենիա
Երևանյան սուպերմարկետներից մեկի աշխատակիցն ախտահանման աշխատանքներ է կատարում

Հարությունյանը նաև վստահեցրեց, որ հսկողություն է սահմանված նաև խոշոր առևտրի կետերում քաղաքացիների հնարավոր կուտակումները թույլ չտալու համար։

Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. ուղևորահոսքը 5 անգամ կրճատվել է

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, փոխքաղաքապետի խոսքով, ախտահանվում են նաև բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները։ Ընդ որում` դա քաղաքապետարանի ցուցումով իրականացնում են համատիրությունները։  Իսկ եթե բնակիչները բողոքներ ունեն, նա հորդորեց հայտնել քաղաքապետարան` նշելով կոնկրետ հասցեն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել

Լրահոս
0