00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես անվտանգ ու անվճար շրջել Վերսալում կամ Սպիտակ տանը, տեսնել Լուվրն ու Էրմիտաժը

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցИнсталляция на пирамиде Лувра в честь её 30-летия
Инсталляция на пирамиде Лувра в честь её 30-летия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացումը թույլ է տալիս հեռավար հարթակներ ստեղծել աշխատանքի, կրթության համար, ինչպես նաև հնարավորություններ` ինքնամեկուսացումը մշակութային անցկացնելու։

Մարիաննա Փայտյան. Sputnik Արմենիա 

Կորոնավիրուսի համավարակը փոխեց ամբողջ աշխարհը։ Դրա տարածումը կանխելու համար տարբեր երկրներում կտրուկ քայլերի գնացին՝ արտակարգ դրության հայտարարումից մինչև մշակութային, կրթական, ժամանցային հաստատությունների աշխատանքների դադարեցում։ Տարբեր երկրներում իշխանությունները քաղաքացիներին ինքնամեկուսանալու կոչեր արեցին։ Թվային տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս նույնիսկ տանն ինքնամեկուսանալով՝ շարունակել աշխատել, սովորել, ապրել մշակութային կյանքով։

Հակադեպրեսանտ գրքերի և ֆիլմերի ընտրանի. ինչ կարդալ ու դիտել այս օրերին

Առցանց ֆիլմեր նայելը նոր բան չէ. կինոթատրոններին չի փոխարինում, բայց թույլ է տալիս երեկոյան տանը նստած չձանձրանալ։ Տեխնոլոգիական զարգացումը հնարավորություններ է ստեղծել արվեստի մյուս ճյուղերի հետ էլ առցանց առնչվել։ Այս շրջանում ճամփորդելը խելամիտ որոշում չէ, բայց աշխարհի լավագույն թանգարանները, պատկերասրահներն ու տեսարժան վայրերը հրավիրում են առցանց շրջագայելու։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե ուր կարող եք «գնալ» առանց տանից դուրս գալու։

Լուվր, Վերսալ և նույնիսկ Փարիզյան օպերա

Երևակայեք, որ դուք Փարիզում եք. Էյֆելյան աշտարակը տեսնելուց հետո ու՞ր կգնայիք։ Իհարկե, Փարիզն անհնար է պատկերացնել առանց Լուվրի, որը համարվում է ոչ միայն Ֆրանսիայի, այլև աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը։ Լուվրի մուտքի մոտ միշտ հերթեր են, մարդիկ պատրաստ են ժամեր շարունակ արևին, ցրտին հերթ կանգնել՝ ներսում պահվող արվեստի գլուխգործոցները տեսնելու համար։ Դուք կարող եք դա անել առցանց, իհարկե, ամբողջ Լուվրով մեկ շրջել չի հաջողվի այս տարբերակով, բայց գոնե ամենակարևոր նմուշների մի մասը կտեսնեք։

Продуктовая корзина — 2019: самые модные товары - Sputnik Արմենիա
Ինչպես չգիրանալ, երբ տանն ես. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները

Ու քանի որ հասել եք Ֆրանսիա, թեկուզ երևակայական կամ օնլայն ռեժիմով, արժե նաև շրջել Փարիզի արվարձաններում, լինել ֆրանսիական թագավորների նստավայր Վերսալում։

Կարանտինի օրերին ժամանակավորապես փակվել է նաև Փարիզի օպերային թատրոնը։ Սակայն հանդիսատեսի հետ կապը չկորցնելու համար որոշում է կայացվել, որ օպերային թատրոնի խաղացանկի ներկայացումներն անվճար օնլայն կհեռարձակվեն։ Այսպիսով, օպերային արվեստի սիրահարները կարող են Ռոսինիի «Սևիլյան սափրիչը», Մոցարտի «Դոն Ժուան» օպերան կամ էլ «Կարապի լիճ» բալետը դիտել թատրոնի պաշտոնական էջում։

Էրմիտաժ և Տրետյակովյան պատկերասրահ

Առցանց շրջագայության հնարավորություն է տալիս Սանկտ Պետերբուրգի հայտնի արվեստի թանգարանը՝ Էրմիտաժը։ Ցանկից կարող եք ընտրել, թե որ հարկի որ սրահում եք ցանկանում շրջել. միայն մեկ քլիք և դուք արդեն Էրմիտաժում եք։

Իսկ եթե հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեք մայրաքաղաք Մոսկվա, այստեղ էլ կարող եք առցանց շրջել Տրետյակովյան պատկերասրահում։

Բրիտանական թանգարան

Լոնդոնի գտնվող այս թանգարանում գրեթե ութ միլիոն ցուցանմուշ կա, իսկ դա նշանակում է՝ մի ամբողջ օրն էլ բավական չէ ամեն ինչ տեսնելու համար։ Օնլայն գիդը կօգնի մանրամասն ուսումնասիրել դրանց մի մասը։

Ու քանի որ վիրտուալ տուրի շրջանակներում Լոնդոն եք հասել, առաջարկում ենք նաև տեսնել աշխարհում դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի խոշորագույն՝ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը։

Վան Գոգի թանգարան

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանում կարող եք ծանոթանալ աշխարհի ամենահայտի նկարիչներից մեկի կյանքին ու գործունեությանը։ Այս թանգարանում պահվում է նրա կտավների ամենամեծ հավաքածուն, որի մի մասը կարող եք տեսնել առցանց։

Դալիի թատրոն-թանգարան

Մեկ այլ աշխարհահռչակ նկարչի՝ Սալվադոր Դալիի թատրոն-թանգարանում էլ կարող եք շրջել իսպանական Ֆիգերաս քաղաք վիրտուալ այցելության ընթացքում։

Туристы в защитных масках делают селфи перед фонтаном Треви (31 января 2020). Рим - Sputnik Արմենիա
Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները

Թանգարանի պաշտոնական կայքում կարող եք տեսնել նկարչի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն։ Եվ թեկուզ վիրտուալ, բայց չի կարելի Իսպանիայից հեռանալ առանց մայրաքաղաք Մադրիդում գտնվող աշխարհի ամենանշանակալի ու հարուստ արվեստի թանգարաններից մեկը` Պրադոն այցելելու։ Այն համարվում է  իսպանական գեղանկարչության ամենամեծ հավաքածուն։

Բելվեդերի պատկերասրահ ու Վիեննայի օպերա

Բավականին շատ առցանց անելիքներ կան Ավստրիայում, ավելի կոնկրետ՝ մայրաքաղաք Վիեննայում։ Առաջին հերթին արժե վիրտուալ շրջագայություն կատարել Բելվեդեր պալատում գտնվող նույնանուն պատկերասրահում։

Ի դեպ, այստեղ է ներկայացվում Գուստավ Կլիմտի հայտնի «Համբույր» կտավը, հետո կարող եք ավելին իմանալ Արվեստի պատմության թանգարանում։

Վիեննայի օպերային թատրոնն էլ, փարիզյան օպերայի նման, նույնպես արվեստի սիրահարներին թույլ չի տա ձանձրանալ ինքնամեկուսացման այս օրերին։ Մարտի 15-ից սկսած՝օպերային ներկայացումներն ուղիղ հեռարձակվում են կայքում։

Մետրոպոլիտեն թանգարան ու Սպիտակ տուն

ԱՄՆ-ի մի շարք թանգարաններ ու պատկերասրահներ վիրտուալ շրջագայությունների սիրահարների համար հրաշալի հնարավորություններ են ստեղծել։ Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենն առաջարկում է օնլայն տեսնել գրեթե երկու հարյուր հազար ցուցանմուշ, դրանց թվում են նաև Վան Գոգի, Պաբլո Պիկասոյի գործերը։

Նյու Յորքում է ժամանակակից արվեստի ամենահին և ամենամեծ թանգարաններից մեկը, որը կրում է հիմնադիր բարերարի՝ Սողոմոն Գուգենհայմի անունը։ 

Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլից մինչև «Նեմեսիս» գործողություն. պատմություն մի հայի մասին

Ամերիկացի և եվրոպացի վարպետների գործերի աշխարհում լավագույն հավաքածուներից մեկը կարող եք տեսնել մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Արվեստի ազգային պատկերասրահում։

Թվային գործիքները թույլ են տալիս նույնիսկ Սպիտակ տանը վիրտուալ շրջագայություն կազմակերպել։

Ներկայացված ցանկը շատ փոքր մասն է այն թանգարանների, պատկերասրահների, թատրոնների, որոնք կարելի է տեսնել առցանց։ Իհարկե, վիրտուալ շրջագայությունները չեն փոխարինում իրականներին. հեռախոսով կամ մոնիտորով տեսնելը իրականում տեսածից տարբեր է, բայց, այնուամենայնիվ, թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս նույնիսկ ինքնամեկուսացումը մշակութային անցկացնել։

Առողջ եղեք։

Լրահոս
0