00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցНефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края
Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ կողմից բանակցությունների սեղանին արդեն դրված է նավթի միջազգային շուկայի կայունացման ծրագիր: Չնայած ծրագրի իրականացումը դեռ սարերի հետևում է, քանի որ բանակցությունները կարող են տապալվել:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի- Sputnik, Իվան Դանիլով. Նավթի շուկայում տեղի ունեցած գնանկումն ու ԱՄՆ–ում թերթաքարային ընկերությունների խնդիրները ստիպում են ինչպես ամերիկացի քաղաքական գործիչներին, այնպես էլ երկրի նավթային ընկերություններին արտասովոր լուծումներ փնտրել, որոնցից մի քանիսը մինչ օրս համարվում էին անհնար, անօրինական, հակաբնական և ընդհանրապես ընկալվում էին որպես «ազգային շահերի դավաճանություն»։ Հայտնի և ցինիկ անգլիական ասացվածքն անհաղթահարելի ուժի հետ բախման դեպքում օպտիմալ լուծումների հստակ բաղադրատոմս է տալիս, որը կարելի է թարգմանել մոտավորապես հետևյալ կերպ. «Չեք կարող հաղթել, միացեք հաղթողներին»։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края. - Sputnik Արմենիա
Փաշինյանը չի բացառում`Հայաստանը կարող է օգտվել նավթի գների համաշխարհային անկումից

Այս ասացվածքով նավթի միջազգային շուկայում տիրող այսօրվա իրականության մեջ շարժվելու դեպքում ստացվում է այսպես՝ քանի որ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հետ գնային պատերազմում հաղթելն անհնար է կամ էլ հաղթանակը շատ բարձր գնով կտրվի, ապա ավելի տրամաբանական կլինի միանալ հաղթողերին։ Այդ է պատճառը, որ նավթի շուկայի ամերիկյան պետական կարգավորիչը (ավելի ճիշտ թերթաքարային արդյունահանման համար պատասխանատու կարգավորիչը) արեց անհավատալին` կապ հաստատեց ՕՊԵԿ–ի ներկայացուցիչների հետ։ Ավելին, Ամերիկայի կողմից բանացկությունների սեղանին է արդեն դրվել համաշխարհային նավթի շուկայի կայունացման ծրագիրը։

Այս ծրագիրն իրականացման փուլից դեռ շատ ու շատ հեռու է, իսկ բարդ (բազմակողմ) բանակցությունները կարող են հազար անգամ ձախողվել։ Սակայն այս դեպքում կարևոր է այն փաստը, որ գործնականում հաղթահարվել է համաշխարհային շուկայի գլխավոր արգելքներից մեկը. ամերիկացիները պատրաստ են քննարկել նավթի գների բարձրացման դիմաց իրենց մասնաբաժինը հանձնելու հնարավորությունը:

Ռայան Սիթթոնը, որը, ըստ ամենայնի, հանդես է գալու ամերիկյան բանակցողի դերում, Bloomberg գործակալության միջոցով նշել է մեր անդրօվկիանոսյան գործընկերների մեկնարկային բանակցային դիրքորոշումը։ «Տեսականորեն Տեխասը կարող է 10 տոկոսով կրճատել արդյունահանումը համեմատ այն թվի, ինչ կար մինչև համավարակը: Ռուսաստանն էլ պատրաստ է նույնն անել, ինչը կվերադարձնի շուկան մինչ ճգնաժամային մակարդակի (և նավթի որոշակի ավելցուկի)»։

Նավթն իր հետևից ռուսական գազի գները ներքև չի տանի. ահա թե ինչու

Ինչպես հայտնի է, ԱՄՆ իշխանությունների` նավթային օլիգոպոլիաների հետ պայքարի ժամանակներից ի վեր` XX դարից, ամերիկյան նավթային ընկերությունները չեն  կարողանում (լուրջ պատիժների սպառնալիքի տակ) ձեռք բերածը բաժանել միմյանց միջև, ուր մնաց օտարերկրյա արդյունահանողների հետ։ Սակայն կոնկրետ պարոն Սիթթոնը պետական այնպիսի կառույցի ղեկավարներից է, որը կարող է գրչի մեկ հարվածով նվազեցնել ամերիկյան արդյունահանումը` լիովին ունենալով դրա իրավունքը։ Պետական այդ կառույցը խաբուսիկ մի անվանում ունի` «Տեխասի երկաթուղային հանձնաժողով» (The Railroad Commission of Texas), և այդ անվանումը նրան է հասել դեռևս XIX դարից, երբ նա զբաղվում էր տրանսպորտային շուկայի վարչարարությամբ, իսկ այսօր կարգավորում է նաև նավթի արդյունահանումն ԱՄՆ նավթային (և թերթաքարային) գլխավոր շրջանում։ Պարոն Սիթթոնն այդ կառույցի կոմիսարն է, և ինչպես ինքն է  խոստովանել, նա պետք է բանակցի ՕՊԵԿ–ի հետ, պաշտոնական հրավերն արդեն ստացել է։

Президент США Дональд Трамп, канцлер Германии Ангела Меркель и президент Франции Эммануэль Макрон в беседе во время первой рабочей сессии саммита G-20 (7 июля 2017). Гамбург - Sputnik Արմենիա
Աշխարհը համակարգային ճգնաժամում է հայտնվել․ «հնգյակը» կօգնի՞

Ամերիկյան որոշ քաղաքական գործիչներ և նավթային ընկերություններ, ամենայն հավանականությամբ, կդիմադրեն արդյունահանման հարցում ցանկացած սահմանափակումների, հնարավոր է՝ դա անեն անգամ դատական կարգով, սակայն կոնկրետ Տեխասի պետական կարգավորիչը կարող է առանց նրանց համաձայնության և առանց նոր կանոններ կամ կարգավորիչ նորմեր կիրառելու «օդերը փակել»:

Նախևառաջ Տեխասի կարգավորիչը տրամադրում և երկարացնում է (ինչպես կարող է հետ կանչել) ուղեկից  գազ այրելու թույլտվությունը. ԱՄՆ թերթաքարային ընկերությունները զանգվածաբար կիրառում են այս պրակտիկան, թեպետ վաղուց բնապահպաններն ու որոշ տնտեսագետներ պահանջում են արգելել այն։ Թերթաքարային վառելիք արդյունահանողները հանուն աճի կամ արդյունահանումը պահպանելու համար պարզապես այրում են գազ, որը արդյունահանվում է նավթի հետ մեկտեղ, ընդ որում այս թեման լուսաբանող ամերիկյան  լրագրողները ընդգծում են, որ ինչքան նավթահորը հին է, այնքան ավելի շատ գազ է դրանից դուրս գալիս։ Սրա թույլատրության տրամադրումը սահմանափակելու կամ ընդհանրապես կասեցնելու դեպքում թերթաքարային վառելիքի արդյունահանումը կկրճատվի, իսկ բնապահպանները երջանիկ կլինեն։

Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել

Երկրորդ հասանելի մեթոդը մի փոքր ավելի կոպիտ է և մասամբ հիշեցնում է ստոպ-կոճակի կիրառում, սակայն ծայրահեղ դեպքում (իսկ եթե Տեխասը խոսում է ՕՊԵԿ–ի հետ, ապա իրավիճակն իսկապես ծայրահեղ է )այն կարող է կիրառվել.  թերթաքարային ընկերությունները դուրս մնացող արդյունահանումը փոխարինելու համար պետք է անդադար նոր նավթահորեր հորատեն, սակայն դրանցից յուրաքանչյուրի համար թույլտվություն է տալիս նույն հանձնաժողովը։ Այդ գործընթացն արգելափակելու կամ խիստ արգելակելու դեպքում արդյունահանման կորուստը հին նավթահորերում բավական արագ կկրճատվի։

Bloomberg Ամերիկյան գործակալությունը հայտնում է, որ Տեխասի հանձնաժողովի և ՕՊԵԿ–ի ներկայացուցիչների բանակցությունները նախատեսված են հունիսին, թեև հանձնաժողովում ազդեցիկ հոռետեսներ ընդգրկված: «Երկու անտագոնիստական նավթային գերտերությունների միջև հազվագյուտ մերձեցման արդյունքում ԱՄՆ նավթային խոշորագույն նահանգի ամենաազդեցիկ չինովնիկներից մեկը հրավիրված է ՕՊԵԿ հունիսին։ Տեխասի երկաթուղային հանձնաժողովի կոմիսար Ռայան Սիթթոնն ուրբաթ հայտարարեց, որ ՕՊԵԿ–ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոն հրավիրել է իրեն մասնակցելու Վիեննայում կայանալիք խմբի ամառային հանդիպմանը։

200 долларов США - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում դատում են հայ նավթային մագնատի․ նա մեղադրվում է կես միլիարդ դոլար «ուտելու» մեջ

Սակայն անկախ նրանից, որ անսպասելի հայտարարությունը ֆուրոր առաջացրեց ԱՄՆ–ում և նավթային ոլորտի միջազգային շրջանակներում, Տեխասում հում նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին Սիթթոնի առաջարկը 1970-ականներինց ի վեր առաջին անգամ բախվեց նրա իսկ գործակալության հակազդեցությանը։ «Թեև ես բաց եմ «Տեխասյան հրաշքի» (նկատի ունի «տեխասի տնտեսական հրաշքը», որը հիմնված է «թերթաքարի» վրա – հեղինակի նշում) պաշտպանությանն ուղղված ցանկացած գաղափարի համար, որպես  պահպանողական և ազատ շուկայի կողմնակից, ես մի շարք վերապահումներ ունեմ այդ մոտեցման վերաբերյալ», – ասել է հանձնաժողովի նախագահ Վեյն Քրիստիանը։ Եթե Տեխասը դադարեցնի առաքումը, որևէ երաշխիք չկա, որ մյուս երկրները կամ նույնիսկ նահանգները կհետևեն նրանց օրինակին։

Այս հայտարարությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից. մի կողմից` հանձնաժողովի ներսում դեմ հանդես եկողներ կան, մյուս կողմից` հակազդեցությունը կապված է ոչ թե սկզբունքների հետ (անկախ պահպանողական լինելու և շուկայի ազատության մասին հայտարարությունների), այլ խաբված լինելու կամ գործարքից միակ պարտվածը դուրս գալու վախի։ Սա ոչ թե հրաժարում է, այլ ավելի շուտ «վերապահումների շարք», որոնք կարելի է քննարկել Վիեննայում։

Նավթային պատերազմ. արևմտյան փորձագետները կանխատեսել են հաղթող երկրին

Հատկանշական է, որ կարգավորիչի ներկայացուցիչները պնդում են, որ նրանք արդեն զբաղվում են կոնկրետ միջոցների փնտրտուքով և ձևակերպմամբ (թեպես ընդգծվում է, որ որևէ որոշում դեռ չկա)` միևնույն ժամանակ ընդգծելով, որ նման տարբերակ դիտարկելու առաջարկը ստացվել է նավթային մի քանի ընկերություններից։ «Տեխասյան մի քանի նավթաարդյունահանող ընկերություն հետաքրքրվել են, թե որքանով է նպատակահարմար հանձնաժողովի կողմից արդյունահանման նորմավորումը, – հայտարարել է ներկայացուցիչը՝ նշելով, որ կարգավորում նշանակում է «յուրաքանչյուրն արդյունահանում է որքան կարող է կամ ցանկանում է» ռեժիմից անցնել «յուրաքանչյուրը կարդյունահանի որքան թույլ կտան» ռեժիմի»։

Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն իրավիճակը դեռ հուշում է, որ գների կտրուկ անկումը հրաշքներ է գործում ԱՄՆ նավթային հատվածի «լեզուն բացելու» առումով։  Փաստ չէ, որ այդ հրաշքը կբավականանցի, որ ԱՄՆ–ն (թեկուզ ոչ պաշտոնական) անդամակցի ՕՊԵԿ–ին, հենց այսօր կամ առաջիկա ամիսներին արդյունահանման կարգավորման մասին միջազգային համաձայնագիր կնքի (թող որ ոչ ֆորմալ), սակայն որոշակի առաջընթաց այդ ուղղությամբ արդեն միանշանակ կա։

Լրահոս
0